Քաղաքական12:25, 26 Հունվար 2024
Էրդողանը ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը վավերացնող օրենքը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը վավերացնելու մասին խորհրդարանի ընդունած օրենքը:
Թուրքիան այսպիսով դարձել է ՆԱՏՕ-ի նախավերջին երկիրը, որը հաստատել է Շվեդիայի անդամակցությունը: Նշվում է, որ այս պահին Շվեդիայի անդամակցությունը չվավերացրած միակ երկիրը մնում է Հունգարիան:
Ըստ թուրքական մամուլի՝ Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին առաջարկել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու հայտը և երկկողմ այլ հարցեր քննարկելու համար հանդիպել հաջորդ շաբաթ Բրյուսելում։
Հարցին արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը` նշելով, որ ԱՄՆ-ն գոհունակություն է հայտնում Էրդողանի կայացրած որոշման վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանում հունվարի 23-ին քվերակության է դրվել Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) Շվեդիայի անդամակցության վերաբերյալ օրենքի նախագիծը:
Քվեարկության արդյունքում 346 պատգամավորներից 287-ի կողմ, 55-ի դեմ և 4-ի ձեռնպահ ձայնով այն ընդունվել է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |