Քաղաքական11:47, 26 Հունվար 2024
Իրանի արգործնախարար. «Թուրքիայի հետ համագործակցության նոր էջ ենք սկսել»

Իրանի արգործնախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը X-ում (Twitter) կատարած գրառմամբ անդրադարձել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև տեղի ունեցած հանդիպմանը:
Իրանցի նախարարը, հիշեցնելով, որ երկու երկրի ղեկավարներն առևտրի, ներդրումների, տնտեսության, մշակույթի, սահմանային անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ մի շարք (10 համաձայնագիր - խմբ.) համաձայնագրեր են ստորագրել, նշել է. «Մեր մեծարգո նախագահի Թուրքիա կատարած պաշտոնական այցի արդյունքները երկու երկրների միջև երկկողմանի և տարածաշրջանային համագործակցության նոր էջի սկիզբ է»:
Հիշեցնենք, որ Ռայիսին Էրդողանի հրավերով Թուրքիա էր մեկնել հունվարի 23-ին, որտեղ երկկողմ հանդիպումից զատ տեղի էր ունեցել նաև միջպատվիրակային հանդիպում և Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 8-րդ նիստը: Երկու ղեկավարները մասնակցել էին նաև «Թուրքիա-Իրան գործարար համաժողովին»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |