Քաղաքական11:23, 25 Հունվար 2024
Reuters. «Բայդենի վարչակազմը Թուրքիային F-16-եր վաճառելու համար նամակ է ուղարկել կոնգրես»

ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը Թուրքիայի խորհրդանաի կողմից Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) Շվեդիայի անդամակցության մասին օրենքի նախագծի ընդունումից հետո հայտարարություն է տարածել:
Պատելը նշել է, որ ԱՄՆ-ն ողջունում է այդ քայլը և անհամբեր սպասում Հունաստանի կողմից Շվեդիայի անդամակցության հայտի ընդունման շուրջ արվելիք քայլերին:
Հայտարարության մեջ անդրադարձ է կատարվել նաև Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի և դրանց մոդերնիզացման հարցին, որի համատեքստում ընդգծվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի աջակցությունը գործարքի իրականացման հարցում:
Նշվել է նաև վաճառքի հարցում ԱՄՆ կոնգրեսի կարևոր դեր ունենալու մասին:
Պատելի հայտարարությունից հետո բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Բայդենի վարչակազմը Թուրքիային ընդհանուր արժողությամբ 20 մլրդ դոլարի F-16 կործանիչների վաճառքի հաստատման նպատակով նամակ է ուղարկել կոնգրեսին:
Բրիտանական գործակալությունը հայտնում է, որ նման տեղեկություն ստացել է թեմայի հետ առնչվող իր աղբյուրներից:
ԱՄՆ-ը նման լուրերի տարածումից հետո դեռևս թեմայի շուրջ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին էր Թուրքիայի խորհրդարանը քվեարկության դրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի արձանագրության հիման վրա կազմված օրենքի նախագիծը, որն էլ ընդունվել էր 287 կողմ ձայնով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |