Քաղաքական15:28, 23 Հունվար 2024
Թուրքիան և ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունը

Թուրքիայի էներգետիկայի և բնական հանածոների նախարար Ալփարսլան Բայրաքթարը նախարարության շենքում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ներդրումների նախարար և Աբու Դաբիի զարգացման հոլդինգի գործադիր տնօրեն Հասան Ալսուվայիդի հետ
Հանդիպումից հետո Բայրաքթարը հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ խորացվելու է ԱՄԷ-ի հետ նոր էներգետիկ ծրագրերի շուրջ առկա համագործակցությունը:
«Էներգետիկայի ոլորտի նոր ծրագրերով ամրապնդելու և միասին էլ ավելի ենք խորացնելու տարածաշրջանային մեր համագործակցությունը»,-ասված է եղել հայտարարության մեջ:
Բացի այդ, նշվել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր կապված 2023-ին երկու երկրների միջև ձեռք բերված համաձայնագրերի կյանքի կոչման համար անհրաժեշտ ճանապարհային քարտեզի հետ:
Խոսքը Թուրքիայի և ԱՄԷ-ի միջև ներդրումների, տնտեսության, արդյունաբերության, պաշտպանության, օրենքի, իրավական, վերկանգնվող էներգետիկայի և տիեզերական արդյունաբերության ոլորտներում համագործակցության շուրջ կնքված ընդհանուր առմամբ 50.7 մլրդ դոլարի 13 համաձայնագրի մասին է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։

Նշենք, որ 2009-2015-ին Երխովը եղել է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս, իսկ Թուրքիայում ՌԴ դեսպան է նշանակվել 2017-ի հունիսի 19-ին։

Իսրայելական մամուլը գրում է, որ Իսրայելի ազգային անվտանգության նախարարին ցանկացել են սպանել Թուրքիայից ստացված հրամանի հիման վրա։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |