• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
19 Օգոստոս, 2025
Երեքշաբթի 19:07
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական14:43, 22 Հունվար 2024

Sky. «Իտալիա-Թուրքիա հարաբերություններն ամրապնդվում են»

Sky. «Իտալիա-Թուրքիա հարաբերություններն ամրապնդվում են»

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հունվարի 21-ին պաշտոնական այցով գտնվել է Թուրքիայում:

Այցի ընթանցքում Իտալիայի վարչապետը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Հանդիպման օրակարգի և դրա հետ կապված այլ մանրամասներ  հայտնել է իտալական «Sky» հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի կայքում նշվել է, որ Էրդողանն ու Մելոնին քննարկել են  քաղաքական, ռազմական, տնտեսական և մշակութային ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նշվում է նաև, որ կողմերը պայմանավորվել են ամրապնդել երկկողմ հարաբերություններն ու արագացնել այդ գործընթացը:

Այս համատեքստում էլ այցի հետ կապված գրառումը կայքում վերնագրվել է հետևյալ կերպ. «Իտալիա-Թուրքիա հարաբերություններն ամրապնդվում են»:

Մելոնիի և Էրդողանի հանդիպմանն անդրադարձել է նաև ամերիկյան «Bloomberg» պարբերականը:

Պարբերականը գրում է, որ Իտալիայի վարչապետը նպատակ ունի G7-ի (Մեծ յոթնյակ) իր նախագահության շրջանում ամրապնդել կապերն Անկարայի հետ:

Ուշադրություն է հրավիրվում այն բանի վրա, որ նախագահությունը ստանձնելուց հետո Մելոնին իր առաջին պաշտոնական այցը կատարել է Թուրքիա:

Նշվում է նաև, որ հանդիպման օրակարգում եղել են ռազմական համագործակցությանը և անօրինական ներգաղթյալների (միգրանտ) դեմ պայքարին վերաբերող հարցեր:

Ընդգծվել է, որ կողմերը ցանկանում են միգրանտների դեմ պայքարն ուժեղացնելու շուրջ Լիբիայի հետ համաձայնության հասնել:

Բացի այդ, տվյալներ են հրապարակվել Թուրքիա-Իտալիա առևտրաշրջանառության հետ կապված:

Դրանց համաձայն՝ այն կազմում է 25 մլր եվրո, որն էլ ըստ «Bloomberg»-ի՝ կողմերը ծրագրում են 2030-ին հասցնել 30 մլրդ եվրոյի: 

Աղբյուր`    ensonhaber.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է
17:33, 19 օգոս
Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
16:00, 18 օգոս
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
11:10, 18 օգոս
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)
Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Որո՞նք են Թուրքիայի ամենից հարուստ ու աղքատ շրջանները
Որո՞նք են Թուրքիայի ամենից հարուստ ու աղքատ շրջանները

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}