Քաղաքական14:10, 19 Հունվար 2024
Կիրիակոս Միցոտակիս. «Հունաստանի և Թուրքիայի հարաբերություններում նկատվում է մեղմացում»

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի ելույթում անդրադարձել է մի շարք հարցերի, այդ թվում նաև Թուրքիայի հետ հարաբերություններին։
Նա հայտնել է, որ 2023-ի փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո Հունաստանի և Թուրքիայի հարաբերություններում նկատվում է որոշակի մեղմացում։
Միցոտակիսը մասնավորապես նշել է․ «Վերջին տարիներին Թուրքիայի քաղաքականության մեջ նկատում ենք դրամատիկ փոփոխություններ։ Սակայն ցանկանում եմ լավատես լինել և ավելի ամրապնդել մեր երկրների միջև ձեռնարկվող դրական քայլերը»։
Միցոտակիսը նաև նշել է, որ երկու երկրների միջև միակ կարևոր խնդիրը մնում է ծովային սահմանների նկատմամբ ունեցած իրավասությունների հարցը, որը չի լուծվել և չնայած դրան պետք է կարողանալ գոյակցել և կենտրոնանալ դրական օրակարգի վրա։
Անդրադառնալով Գազայում տիրող իրավիճակին՝ Հունաստանի վարչապետը մտահոգություն է հայտնել խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թվի աճի վերաբերյալ և ընդգծել, որ զոհերի թվում շատ երեխաներ կան։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդանն ու շեյխ Ալ Սանին զրույցի ընթացքում քննարկել են Գազայում հրադադարի ապահովմանն ուղղված ջանքերը:

Հայտարարության մեջ հնչել է տարածաշրջանային պատերազմի վտանգի մասին զգուշացում։

Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը նշել է, որ Իսրայելի այս հարձակումը ոչ մի օրինականություն կամ հիմնավորում չի կարող ունենալ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Իսրայելի կողմից իրանական ռազմավարական օբյեկտների վրա իրականացված հարձակման հետևանքով նավթի միջազգային շուկաներում գները զգալիորեն բարձրացել են։
Թուրքական աղբյուրների հաղորդմամբ՝ ինտերնետի արագությունը զգալիորեն նվազել է, իսկ հեռավար կապի որոշ ծառայություններում նկատվել են խափանումներ։
Քամու առաջին էլեկտրակայանը գործարկվել է 1998 թվականին՝ Իզմիրի Չեշմե շրջանում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |