Ռազմական12:56, 18 Հունվար 2024
ԱՄՆ-ն ժամկետներ չի նշում, թե երբ F-16-ներ կտրամադրի Թուրքիային

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին անդրադարձել է Անկարայի ու Վաշինգտոնի միջև շարունակվող բանակցություններին ամերիկյան F-16 կործանիչների արդիականացման և վաճառքի վերաբերյալ։
«Մենք այս հարցում հետևողական դիրքորոշում ենք ունեցել Բայդենի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր: Մենք շարունակում ենք աջակցել F-16-ների արդիականացմանը և F-16-ների (նոր խմբաքանակ - խմբ.) վաճառքին»,-նշել նա։
Թուրքական աղբյուրը հայտնում է, որ Քիրբին հստակ ժամկետ չի նշել, թե երբ կտրամադրվի Թուրքիային F-16 կործանիչների նոր խմբաքանակը։
Հիշեցնենք, որ երբ Թուրքիան Ռուսաստանից գնեց S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը, ԱՄՆ-ի նախաձեռնությամբ Թուրքիան դուրս թողնվեց ամերիկյան 5-րդ սերնդի նորագույն F-35 կործանիչների համատեղ ծրագրից, որին մասնակցում են մոտ մեկ տասնյակ ՆԱՏՕ-ի անդամ երկրներ:
Փոխհատուցում ստանալու կամ խնդիրը հարթելու ակնկալիքով ամիսներ առաջ Անկարան դիմել է Վաշինգտոնին 40 միավոր 4-րդ սերնդի F-16 կործանիչներ գնելու, ինչպես նաև իր ունեցած 80 միավոր F-16 ներն արդիականացնելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Անկարայում ընդունել է Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրային։

Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրված են մասնավորապես «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |