Քաղաքական12:37, 18 Հունվար 2024
Ադրբեջանը Ֆրանսիայի սահմանած պատժամիջոցների հարցում մեղադրել է հայկական լոբբիին

Ֆրանսիայի Սենատը 336 կողմ և 1 դեմ ձայնով ընդունել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձևը։ Կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և պահանջվում է Լեռնային Ղարաբաղի (Արցախ) հայ բնակչության վերադարձի իրավունքի երաշխիք։
Դրան ի պատասխան՝ Ադրբեջանի խորհրդարանի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովը ընդունել է Ֆրանսիայի Սենատում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու որոշման վերաբերյալ հայտարարություն։
Մասնավորապես նշվում է, որ ադրբեջանական կողմը Սենատի կայացրած որոշման մեջ մեղադրում է հայկական լոբբիին։
Նշվում է, որ պետք է Ֆրանսիայի դեմ պատժամիջոցներ կիրառվեն։ Ադրբեջանում գտնվող ֆրանսիացի պաշտոնյանների բոլոր ակտիվները պետք է սառեցվեն, ինչպես նաև դադարեցվեն Ֆրանսիայի հետ ունեցած տնտեսական բոլոր հարաբերությունները, իսկ ֆրանսիական բոլոր ընկերությունները հեռացվեն Ադրբեջանից։
Ինչպես նաև հավելվել է, որ ֆրանսիական ընկերություններին չպետք է թույլ տրվի մասնակցել Ադրբեջանում իրականացվող որևէ պետական ծրագրի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |