Քաղաքական11:32, 16 Հունվար 2024
Թուրքիան ինքնահռչակ ՀԿԹՀ-ում կհիմնի նավերի երթևեկության սպասարկման կենտրոն

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտնել է, որ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունում (ՀԿԹՀ) հիմնվելու է նավերի երթևեկության ծառայությունների համակարգ։ Ուրալօղլուի խոսքով, նպատակն այն է, որ ՀԿԹՀ այս առումով կարողություն ունենա։
Նա մասնավորապես նշել է, որ այդ համակարգի ստեղծմամբ կպաշտպանվի Կապույտ Հայրենիքում (Mavi Vatan) Թուրքիայի շահերը և ՀԿԹՀ-ի ու Թուրքիայի միջև ծովային երթևեկության վերահսկումը։
Նախարարի հաղորդմամբ, վերոնշյալ համակարգի ստեղծմամբ Թուրքիայի ազդեցությունը կբարձրանա Արևելյան միջերկրածովում և տարածաշրջանում գտնվող նավերի տեղաշարժերը կամբողջացվեն և կունենանք ամբողջական պատկեր։
Դիտորդական կայաններում նավերի դիտարկման և կառավարման համար
նավերի երթևեկության սպասարկման կենտրոն կուղարկվեն ռադիոուղղությունների որոնման համակարգ, ռադիոտեղորոշիչ ուղի, տագնապի տվյալների, աուդիո, վիդեո տեղեկատվության ձայնագրման սարքեր։
Նշվում է, որ նախագիծը նախատեսվում է ավարտել 2 տարվա ընթացքում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |