Ռազմական17:36, 16 Հունվար 2024
Թուրքիան նոր ավիահարվածներ է հասցրել Սիրիայի քրդական ուժերի ենթակառուցվածքներին

Թուրքիայի օդային ուժերը դարձյալ մի շարք հարվածներ են է հասցրել Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող էներգետիկ և նավթային ենթակառուցվածքներին։
Այդ մասին հայտնում են Սիրիայի պետական և ոչ պետական, ինչպես նաև միջազգային լրատվամիջոցները ու տեղի քրդական կառույցները։
«Reuters»-ի հետ զրույցում քուրդ ներկայացուցիչներից մեկը նշել է, որ որ Թուրքիան վերջին երկու օրվա ընթացքում հրթիռակոծել է է առնվազն 40 բնակավայր։ Ըստ տեղեկությունների՝ հարվածների հետևանքով շուրջ բնակավայր մնացել է առանց էլեկտրաէներգիայի։
Թուրքիայի օդային ուժերը 2 օր է, ինչ ինտենսիվ հրթիռակոծությունների տակ են պահում պաշտոնական Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ու Սիրիայի քրդական ուժերի հենակետերը։ Թուրքիայի պաշտպանության նախարարության վերջին տվյալներով՝ հրթիռակոծման հետևանքով սպանվել է 29 քուրդ զինյալ։
Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հունվարի 12-ին սոցիալական ցանցում կատարած գրառմամբ տեղեկացրել էր, որ Իրաքի հյուսիսում իրականացվող «Մագիլ-կողպեք» ռազմագործողության ընթացքում սպանվել է 9 թուրք զինվորական։ Թուրքիայի զինված ուժերի գործողությունները սկսվել են հենց այդ դեպքից հետո։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան չի հանդուրժելու քրդական YPG/SDG կառույցների՝ Սիրիայի ապագա վարչակարգի հետ ինտեգրման հնարավոր չարաշահումները։

Գործարքը, որի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 10 մլրդ դոլար, համարվում է Թուրքիայի պատմության մեջ ամենախոշոր ռազմական արտահանման պայմանագիրը։

Թուրքական լրատվամիջոցը նշում է, որ Հունաստանը Թուրքիայի դեմ օգտագործում է Հնդկաստանի խաղաքարտը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |