Տնտեսական16:12, 15 Հունվար 2024
Թուրքիան էլեկտրոմոբիլների վաճառքով Եվրոպայում 6-րդն է

Եվրոպայի ավտոմոքենաների արտադրողների միության տվյալների համաձայն՝ Թուրքիան 2023-ի 11 ամսում էլեկտրական ավտոմոբիլների վաճառքի ծավալներով եվրոպական մի շարք երկրներից առաջ է անցել:
Մասնավորապես 2023-ի հունվար-նոյեմբեր ամսիների ընթացքում Եվրամիության (ԵՄ) անդամ երկրներում ընդհանուր առմամբ վաճառված էլեկրոմոբիլների քանակը կազել է 1.378.441, ինչը 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 48.2 տոկոսով:
Էլեկտրոմոբիլների վաճառքի հարցում Եվրամիության անդամ 27 երկրներից առաջատարը Գերմանիան է՝ 469.565-ով: Գերմանիային հաջորդում է Ֆրանսիան՝ շուրջ 261.000 ցուցանիշով, ապա Նիդերլանդները՝ ավելի քան 103.000-ով:
Թուրքիան շուրջ 55.000 վաճառված էլեկտրոմոբիլով 7-րդն է՝ հաջորդելով Իտալիային, իսկ մեկ լիցքավորմամբ ավելի երկար տարածություն հաղթահարող վաճառված էլեկտրոմոբիլների քանակով 6-րդն է: Դրանց թիվն ավելի քան 60.000 է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |