Քաղաքական11:45, 12 Հունվար 2024
Թուրքիան և Ադրբեջանը ստորագրել են Արցախին վերաբերող 8.3 մլն դոլարանոց դրամաշնորհային համաձայնագիր

Թուրքիայի «Resmi Gazete» պաշտոնաթերթում հրապարակվել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից վավերացված համաձայնագիրը։
Պաշտոնաթերթում հրապարկվել է 2023-ի դեկտեմբերի 25-ին ստորագրված Թուրքիայի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության կառավարությունների միջև դրամաշնորհային համաձայնագրի ուժի մեջ մտնելու մասին որոշումը։
Մասնավորապես նշվում է, որ որոշման հիմքում ընկած է «Մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգը և դրա հիման վրա եղբայրական և բարեկամական հարաբերությունների ամրապնդումն ու խորացումը։
Համաձայնագրի արժեքը կազմում է 250 մլն թուրքական լիրա (8.3 մլն դոլար), որի արդյունքում Արցախում (Ջաբրայիլ-Ջրական) պիտի հիմնվի թուրք-ադրբեջանական միջազգային ուսումնական կենտրոն։
Ծրագիրը ներառում է մոտավորապես 6500 քմ փակ տարածք, վարչական շենք, սոցիալական հաստատություն, լաբորատորիա, ջերմոց, սերմնաբուծարանի պահեստ և տնկիների արտադրամաս: Բացի այդ էլ նախատեսվում է 65 հեկտար տարածքի անտառապատում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |