Քաղաքական10:28, 10 Հունվար 2024
ԱՄՆ-ն Թուրքիայի մասնակցությամբ գաղտնի հանդիպում է անցկացրել Սաուդիան Արաբիայում

Ամերիկյան «Bloomberg» լրատվական գործակալության տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները գաղտնի հանդիպում են անցկացրել Սաուդիան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Ուկրաինայում ընթացող պատերազի՝ մասնավորապես այն դադարեցնելու շուրջ:
Ըստ գործակալության՝ հանդիպման վերջում մասնակիցները որևէ ընդհանուր հայտարարի գալ չեն կարողացել:
Որպես հանդիպման անցկացման օր նշվում է 2023-ի դեկտեմբերի 16-ը:
Դրան մասնակցել են ԱՄՆ-ի, Անգլիայի, Իտալիայի, Կանադայի, Ֆրանսիայի ազգային անվտանգության գծով խորհրդականները, ինչպես նաև տարբեր ներկայացուցիչներ՝ Հնդկաստանից, Սաուդիան Արաբիայից և Թուրքիայից:
Նշվում է, որ հանդիպմանը մասնակցելու հրավեր չի ստացել Ռուսաստանը, իսկ Չինաստանը, Բրազիլիան և Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) մերժել են ստացված հրավերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |