Քաղաքական15:23, 10 Հունվար 2024
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան․ «Առանց ռուսական բանակի դուրսբերման խաղաղության բանակցություններ չեն կարող լինել»

Իսրայելի ռազմական գործողությունները Գազայում ազդել են Ուկրաինային զենքի մատակարարումների վրա։ Այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլ Բոդնարը։
«Միջազգային ԶԼՄ-ները իրենց ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել են այս ուղղության վրա, ուստի կան մարդիկ, որոնք կարծում են, որ պատերազմն Ուկրաինայում արդեն ավարտվել է»,- նշել է դեսպանը։
Ուկրաինացի դեսպանի խոսքով՝ այն զենքը, որը նախատեսվում էր տեղափոխել Ուկրաինա, արդեն ուղարկվել է Իսրայել, իսկ արևմտյան երկրների ներքաղաքական դինամիկան Կիևի ցուցաբերվող աջակցության վրա ազդող գործոն է։
«Ստամբուլում անցկացված հաջող բանակցություններն ավարտվելցին Ուկրաինայի արևելքում հարձակումներով: Այս պայմաններում Ռուսաստանի հետ խաղաղություն հաստատելը Ուկրաինայում դավաճանություն է համարվում: Ավելի քան մեկ միլիոն ուկրաինացիներ զենք ունեն: «Մենք խաղաղություն ենք հաստատում Ռուսաստանի հետ» ասելը հենց հիմա նշանակում է պառակտում մտցնել հասարակության մեջ։ Առանց ռուսական բանակը դուրս բերելու խաղաղության վերաբերյալ բանակցություններ չեն կարող լինել»,- նշել է դեսպանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |