• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
19 Օգոստոս, 2025
Երեքշաբթի 21:33
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական15:06, 09 Հունվար 2024

Թուրք վերլուծաբանի դիտարկմամբ՝ Բլինքենին հանգամանքներն են ստիպել մեկնել Թուրքիա

Թուրք վերլուծաբանի դիտարկմամբ՝ Բլինքենին հանգամանքներն են ստիպել մեկնել Թուրքիա

Թուրք վերլուծաբան Մեհմեդ Քանջըն թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության համար վերլուծություն է հրապարակել։ Այն վերաբերել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի Անկարա կատարած այցին և այդ ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ ունեցած հանդիպմանը:

«Բլինքենի այցը Թուրքիա: ԱՄՆ-ն համակերպվու՞մ է իրողությունների հետ» հարցադրում վերնագրով վերլուծության մեջ լրագրողը հիմնականում անդրադարձել է Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակի համատեքստում Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններին:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն ստիպված է եղել Իսրայելին աջակցելու իր քաղաքականությունը փոխել, ինչը փաստել է Բլինքենի Ստամբուլ ժամանելուն պես ԱՄՆ արտգործնախարարության խոսնակ Մեթյու Միլլերի սոցիալական ցանցում կատարած գրառումը:

Մեթյուն մասնավորապես ընդգծել էր, որ Թուրքիան Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) կարևոր դաշնակից է, ինչպես նաև այն, որ այդ երկիրը մեծ դեր ունի թե Գազայում ընթացող բախումների աշխարհագրության ընդլայնումը կանխելու և թե տարածաշրջանային անվտանգային խդիրները լուծելու հարցում:

Քանջըն նշել է, որ Բլինքենի այցը կարելի է վերլուծել՝ այն բաժանելով 3 մասի:

Դրանցից առաջինը Իսրայելի կողմից Գազայի ուղղությամբ իրականացվող հարձակումների հետևանքով առաջացած իրավիճակն է:

Երկրորդը F-16-երի գնման և արդիականացման ծրագիրն է, Ադրբեջան-Հայաստան բանակցությունները, Իրաքին ու Սիրիային վերաբերող հարցերը և Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները:

Իսկ երրորդը Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի տեսանկյունից տարածաշրջանին Ռուսաստանի դեմ տրամադրելու գործընթացը, ինչի շրջանակներում է Շվեդիայի անդամակցության, ինչպես նաև միջազգային շուկաներ ուկրաինական հացահատիկի արտահանման հարցը:

Նա համոզմունք է հայտնել նաև, որ ԱՄՆ-ը մտահոգվում է Գազայում ընթացող պատերազմի՝ մասնավորապես դեպի Լիբանան հնարավոր ընդարձակմամբ:

Լրագրողի վերլուծության և գնահատականների հիման վրա թուրքական մեդիայում շրջանառվում է այն միտքը, որ Բլինքենին հանգամանքներն են ստիպել այցելել Թուրքիա:

Աղբյուր`    yirmidort.tv

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է
17:33, 19 օգոս
Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
16:00, 18 օգոս
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
11:10, 18 օգոս
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)
Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Որո՞նք են Թուրքիայի ամենից հարուստ ու աղքատ շրջանները
Որո՞նք են Թուրքիայի ամենից հարուստ ու աղքատ շրջանները

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}