Քաղաքական11:26, 29 Դեկտեմբեր 2023
Իսրայելի արտգործնախարար․«Մեր դեսպանը Թուրքիա չի վերադառնա, քանի դեռ Թուրքիայի նախագահը Էրդողանն է»

Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը հանրային «Reshet Bet» ռադիոյին տված հարցազրույցում հայտնել է, որ Իսրայելի դեսպանը Թուրքիա չի վերադառնա, քանի դեռ Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։
Քոհենը, Էրդողանին «անշնորհակալ» անվանելով, նշել է, որ Իսրայելը Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո օգնություն է ուղարկել Թուրքիա և նույնիսկ դաշտային հիվանդանոց է բացել։
Անդրադառնալով Էրդողանին, Իսրայելի ԱԳՆ-ի ղեկավարը նշել է․
«Հիմա տեսնում ենք նրա անպատասխանատու պահվածքը։ Իրեն դիրքավորում է ՀԱՄԱՍ-ի կողքին, որոնց անդամներին Գերմանիայի կանցլերը որակում է որպես «նոր նացիստներ»։ Ճիշտ եմ համարում Թուրքիայում Իսրայելի դեսպանի հետ կանչման որոշումս»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Իսրայելը հետ էր կանչել Թուրքիայում գտնվող դիվանագետներին, այդ թվում դեսպանին, այն բանից հետո, երբ Էրդողանը խստորեն քննադատել էր Գազայի վրա հարձակումները և ողջ Թուրքիայում անցկացվել էինք հակաիսրայելական ցույցեր։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |