Քաղաքական11:55, 28 Դեկտեմբեր 2023
Նեթանյահու․ «Քրդերին ցեղասպանող Էրդողանը վերջին մարդն է, ով կարող է մեզ բարոյական դասեր տալ»

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն X-ի միկրոբլոգում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
«Էրդողանը քրդերի դեմ ցեղասպանություն է իրականացնում, իր վարչակարգի դեմ հանդես եկող լրագրողներին ազատազրկելու համաշխարհային ռեկորդակիր է և նա վերջին մարդն է, ով կարող է բարոյական դասեր տալ մեզ»,- նշել է Նեթանյահուն։
Նեթանյահուն գրառման մեջ մատնանշել է, որ Էրդողանը պաշտպանում է Իսրայելի կողմից ահաբեկչական համարվող պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորմանը, որի դեմ պայքարում է իսրայելական բանակը։ Նա, ընդգծել է, որ Էրդողանն անգամ ընդունելություն է կազմակերպում ու հյուրընկալում «ՀԱՄԱՍ»-ի առաջնորդներին, ապա «ՀԱՄԱՍ»-ին նույնացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը քննադատել էր Նեթանյահուին՝ հերթական անգամ համեմատելով Ադոլֆ Հիտլերի հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |