Քաղաքական15:42, 27 Դեկտեմբեր 2023
Ռուսաստանը հույս ունի Թուրքիայում գազային հանգույցը գործարկել 2024-ին

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակն անդրադարձել է Թուրքիայում կառուցվող գազային հանգույցին: Նա նշել է, որ Ռուսաստանն ակնկալում է հանգույցի ճանապարհային քարտեզի հստակեցում և դրա գործարկում 2024-ին:
«Մենք հույս ունենք, որ ծրագիրը կիրականացվի գալիք տարի»,- ասել է նա:
Նշենք, որ նոյեմբերի վերջին Անկարայում Նովակի և Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում հանգույցի կառուցման աշխատանքների շուրջ նմանատիպ հայտարարություն էր արել նաև թուրք նախարարը։
Նա ևս հույս էր հայտնել, որ 2024-ին բոլոր աշխատանքները կհասցվեն ավարտին:
Ծրագիրն իրականացվելու է ռուսական «Газпром» և թուրքական «Botaş» ընկերությունների համատեղ գործունեությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդանն ու շեյխ Ալ Սանին զրույցի ընթացքում քննարկել են Գազայում հրադադարի ապահովմանն ուղղված ջանքերը:

Հայտարարության մեջ հնչել է տարածաշրջանային պատերազմի վտանգի մասին զգուշացում։

Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը նշել է, որ Իսրայելի այս հարձակումը ոչ մի օրինականություն կամ հիմնավորում չի կարող ունենալ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |