• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
19 Օգոստոս, 2025
Երեքշաբթի 20:59
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ռազմական14:45, 22 Դեկտեմբեր 2023

Թուրքիան զրահամեքենաներ է տեղափոխում Սիրիայի Հյուսիս

Թուրքիան զրահամեքենաներ է տեղափոխում Սիրիայի Հյուսիս

Թուրքիայի զինված ուժերը դեկտեմբերի 22-ին սկսել են զրահապատ մեքենաներ տեղափոխել Սիրիայի հյուսիս:

Նշվում է, որ Թուրքիայի տարբեր քաղաքներից տեղափոխվող զրահամեքենաները Գազիանթեփի Իսլահիյե շրջանից շարժվում են դեպի Սիրիայի Իդլիբի նահանգ:

Տեղեկացվում է, որ ռազմական շարասյունը Սիրիայի տարածք է մուտք գործելու Թուրքիայի հարավային հատվածքում գտնվող Հաթայ նահանգի Ջիլվեգյոզու սահմանայաին անցակետով, ապա գործարկվելու Իդլիբում գտնվող ռազմականաված շրջաններում: 

Թուրքական մի շարք լրատվամիջոցների պնդմամբ, լրացուցիչ ուժերի կուտակումը կապված է Անկարայի կողմից ահաբեկչական համարվող Սիրիայի քրդական ուժերի դեմ նոր ռազմական գործողությունների իրականացման հնարավորությամբ։ 

Որոշ աղբյուրներ մի քանի օր առաջ հաղորդել էին, որ Թուրքիայի զինված ուժերի տանկերը ներխուժել են Անկարայի կողմից աջակցություն վայելող Սիրիայի ընդդիմադիր խմբավորումների վերահսկողության տակ գտնվող Ազազ շրջան, որտեղ մարտեր են ընթացել «Հայաթ Թահրիր աշ Շամ»- ահաբեկչական խմաբորման ներկայացուցիչների հետ։ 

Հիշեցնենք, որ վերջին տարիներին Թուրքիայի զինված ուժերն ու նրանց աջակցությունը վայելող  Սիրիայի մի շարք ընդդիմադիր խմբավորումներ  մի քանի խոշոր ռազմական գործողություններ («Ձիթենու ճյուղ», «Խաղաղության ակունք», «Եփրատի վահան»)  իրականացրեցին Սիրիայի հյուսիսում, որոնց հետևանքով  հյուսիսային մի շարք  շրջաններ դուրս մնացին քուրդ զինյալների վերահսկողությունից և փաստացի գտնվում են թուրքական զինուժի օկուպացման տակ։

Աղբյուր`    bursa.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Սիրիան ռազմական համաձայնագիր են կնքել
15:30, 14 օգոս
Թուրքիան և Սիրիան ռազմական համաձայնագիր են կնքել

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։

Թուրքիայի և Սիրիայի միջև խորանում է ռազմական համագործակցությունը
14:02, 14 օգոս
Թուրքիայի և Սիրիայի միջև խորանում է ռազմական համագործակցությունը

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Անկարայում ընդունել է Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրային։

Ճապոնիան Թուրքիայից կգնի ԱԹՍ-ներ՝ ընդդեմ Չինաստանի
13:33, 14 օգոս
Ճապոնիան Թուրքիայից կգնի ԱԹՍ-ներ՝ ընդդեմ Չինաստանի

Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրված են մասնավորապես «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)
Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Որո՞նք են Թուրքիայի ամենից հարուստ ու աղքատ շրջանները
Որո՞նք են Թուրքիայի ամենից հարուստ ու աղքատ շրջանները

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}