Տնտեսական16:39, 21 Դեկտեմբեր 2023
Թուրքիան Ադրբեջանի ոչ նավթային ոլորտում ներդրում կատարած երկրների շարքում առաջինն է

Դեկտեմբերի 21-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում գտնվող Հեյդար Ալիևի (Ադրբեջանի նախկին նախագահ) անվան կենտրոնում Ադրբեջանի արտահանման և ներդրումների խթանման գործակալության (AZPROMO) և «Թուրքա-Ադրբեջան գործարարների և արտդյունաբերողների միության» (TÜİB) համագործակցությամբ մեկնարկել է «Ադրբեջան-Թուրքիա ներդրումային համաժողովը»:
Համաժողովի բացման արարողությանը մասնակցել են Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը, նախագահականի ֆինանսական աշխատակազազմի նախագահ Գյոքսել Աշանը, գլխավոր հանրային աուդիտոր Շերեֆ Մալքոչը, Ադրբեջանի տնտեսության նախարար Միքայըլ Ջաբարովը, Բաքվում Թուրքիայի դեսպան Ջահիփ Բաղջըն, TÜİB-ի նախագահ Հուսեյն Բյույուքֆըրաթը, AZPROMO-ի տնօրեն Յուսուֆ Աբդուլլաևը և շատ այլ անձինք:
Ջաբարովը բացման արարողության ընթացքում ունեցած ելույթում անդրադարձել է Թուրքիա-Ադրբեջան ատևրաշրջանառության ծավալներին:
Նրա խոսքով՝ Թուրքիան Ադրբեջանի երկրորդ հիմնական առևտրային գործընկերն է և 2023-ի առաջին 11 ամսում երկկողմ առևտրաշրջանաության ծավալները 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 33 տոկոսով՝ կազմելով 7.2 մլրդ դոլարի:
Բացի այդ Ադրբեջանի տնտեսության նախարարը հայտնել է, որ Ադրբեջանը Թուրքայում ընդհանուր առմամբ կատարել է 19.9 մլրդ դոլարի ներդրում, իսկ Թուրքիան Ադրբեջանի նավթային ոլորտից դուրս այլ ոլորտներում ներդրում արած երկրների շարքում առաջինն է:
Ապա նաև հավելել, որ Ղարաբաղում մեկնարկած շինարարական աշխատանքներին ակտիվորեն մասնակցում են թուրքական ընկերությունները:
Համաժողովի ընթացքում AZPROMO-ի և TÜİB-ի միջև ստորագրվել է 2024-ի գործողությունների ծրագրի վերաբերյալ փաստաթուղթ:
Նշենք նաև, որ TÜİB-ի նախագահը Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությանը հայտնել է, որ համաժողովը լինելու է ամենամյա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։

«Թուրքիայի արտահանողների միությունը» փոխըմբռնման հուշագրեր է ստորագրվել Դամասկոսի և Հալեպի առևտրի պալատների հետ։

Թուրքիայի նախագահը Անկարայում ընդունել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի պահպանողական, իսլամիստական ուղղվածության «Նոր բարօրություն կուսակցության» ղեկավարը հանդես է եկել հայտարարությամբ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հովանու ներքո օգոստոսի 12-ի երկու երկրների միջև նախաստորագրվել էր խաղաղության և դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը:
Պոլսահայ գործիչը անհրաժեշտ է համարել անհապաղ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։
Մուրհեֆ Էբու Քասրան դռնփակ հանդիպում կունենա Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |