Քաղաքական10:15, 18 Դեկտեմբեր 2023
Թուրքիայի նախագահը կմեկնի Հունգարիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 18-ին կմեկնի Հունգարիա: Այցի ընթացքում Էրդողանը հանդիպումներ կունենա Հունգարիայի նախագահ Նատալի Նովակի և վարչապետ Վիկտոր Օրբանի հետ:
Նշվում է, որ կողմերը քննարկելու են երկու երկրների միջև հարաբերություններին, երկկողմ առևտրին, ինչպես նաև աշխարհում տեղի ունեցող վերջին քաղական զարգացումներին, այդ թվում՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության հոկտեմբեր 7-յան սրացումներից հետո Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակին վերաբերող հարցրեր:
Երկու երկրների միջև առկա տնտեսական և քաղաքական համագործակցության խորացման նպատակով գումարվելու է «Բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի» նիստ:
Այդ շրջանակներում ծրագրվում է նաև նոր համաձայնագրերի ստորագրում՝ երկկողմ առևտրին լայն թափ հաղորդելու նպատակով:
Թուրքիան և Հունգարիան նախատեսում են երկու երկրների միջև առկա առևտրաշրջանառության ծավալները հասցնել մինչև 10 մլրդ դոլարի, մինչդեռ 2023-ի առաջին 10 ամսիների ընթացքում այն կազմել է 3.3 մլրդ դոլար:
Կողմերը ծրագրում են նաև կյանքի կոչել երկուստեք կարևորություն ունեցող ծրագրեր էներգետիկայի ոլորտում: Այս շրջանակներում 2024-ից Թուրքիան Հունգարիային բնական գազ է մատակարարելու:
Նշենք նաև, որ դեկտեմբերի 18-ին լրանում է Թուրքիայի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |