Ռազմական14:20, 15 Դեկտեմբեր 2023
Էրդողան. «Մի՞թե Գերմանիան կործանիչներ արտադրող միակ երկիրն է աշխարհում»

Թուրքական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Գերմանիայի կողմից Թուրքիայի նկատմամբ զինտեխնիկայի մատակարարման հարցում կիրառվող պատժամիջոցներն իրենց բացասական ազդեցությունն են թողել Թուրքիայի և Գերմանիայի ռազմական համագործակցության վրա:
Մինչև 2023-ի դեկտեմբերի 3-ը ներառյալ Թուրքիայից զինտեխնիկայի ձեռքբերմանը վերաբերող դիմումների միայն որոշակի մասն է հաստատել Գերմանիան:
Մատակարարման թույլտվություն ստացած զինտեխնիկայի ընդհանուր արժեքը կազմել է 1.2 մլն եվրո, մինչդեռ 2021-ին նման թույլտվություն ստացած տեխնիկայի ընդհանուր ծավալը կազմել էր ավելի քան 11 մլն եվրո:
Ռազմական ոլորտում սահմանափակումների ունեցած ոչ դրական հետևանքներն ավելի ակտուալ են դարձել կապված «Eurofighter Typhoon» եվորապական արտադրության կործանիչների մատակարարման շուրջ երկու երկրների միջև ծագած անհամաձայնության հետ:
Դեռևս նոյեմբերի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր անդրադարձել նշված անհամաձայնությանը՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆի Շոլցի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:
Էրդողանը լրագրողներից մեկի կործանիչների վերաբեյալ հարցին ի պատասխան ասել էր. «Գերմանիան կամ կտա, կամ չի տա: Մի թե՞ Գերմանիան աշխարհում կործանիչներ արտադրող միակ երկիրն է: Մենք մի շարք ուղղություններով կտանենք աշխատանքը և կհաջողենք»:
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ մինչ այդ Շոլցի հետ ունեցած հանդիպման ընթացքում Էրդողանը հիշյալ սահամանափակումները վերացնելու ուղերձ էր հղել Գերմանիայի կանցլերին:
Նշենք, որ նոյեմբերի սկզբին Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն էր հայտարարել Գերմանիայի, Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի համատեղ արտադրության՝ թվով 40 կործանիչների գնման մտադրության մասին:
Նա նաև նշել է, որ հիշյալ պետություններից միայն Գերմանիան չի տվել իր համաձայնությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Անկարայում ընդունել է Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրային։

Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրված են մասնավորապես «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |