• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
19 Օգոստոս, 2025
Երեքշաբթի 20:53
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական16:12, 14 Դեկտեմբեր 2023

Հաքան Ֆիդան. «Հայ-ադրբեջանական պրոցեսի առաջընթացը դրական կազդի հայ-թուրքական կարգավորման վրա»

Հաքան Ֆիդան. «Հայ-ադրբեջանական պրոցեսի առաջընթացը դրական կազդի հայ-թուրքական կարգավորման վրա»

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը դեկտեմբերի 14-ին Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ ունեցած հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիս է տվել:

Ֆիդանը նշել է, որ Բայրամովի հետ անդրադարձել են մի շարք կարևոր հարցերի, որոնք վերաբերում են տարածաշրջանում և Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին: 

Ապա հավելելով, որ արցախյան 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում խաղաղության հաստատման համար հնարավորություն է ստեղծվել, ասել է. 

«Հավատում ենք, որ այն փուլում, որին հասել ենք այսօր, այդ հնարավորությունն ավելի շատ է ամրապնդվել և այլևս չպետք է բաց թողնվի։ Այդ իսկ պատճառով գոհունակությամբ ենք ընդունում Ադրբեջանի և Հայաստանի միջև մնայուն խաղաղության և սահմանի որոշման պայմանագրերի դրական ընթացքը։ 

Հարավային Կովկասը, որտեղ գերիշխում են խաղաղությունն ու անդորրը, ի շահ բոլոր խաղացողների է։ Այդ իսկ պատճառով բոլոր կողմերը պետք է ջանք գործադրեն խաղաղության և կարգավորման մթնոլորտի ձևավորման համար»:

Այնուհետև հայկական սփյուռքին մեղադրելով Ադրբեջանի դեմ իրականացվող գործողությունների, մասնավորապես արևմտյան երկրներում հակաադրբեջանական վերաբերմունք սերմանելու մեջ՝ թուրք նախարարը նշել է.

«Ավելի լավ կլինի, որ էներգիա ծախսեն այնպիսի մթնոլորտի ձևավորման համար, որում Հայաստանի ժողովուրդը նորմալ հարաբերություններ կհաստատի հարևանների հետ։ 

Արտատարածաշրջանային բոլոր դերակատարներն էլ տարածաշրջանի հավասարակշռությունը պահպանող և կարգավորումը խրախուսող քաղաքականություն պիտի վարեն։ Բացի այդ, ողջունում ենք վերջերս կայացված այն որոշումը, ըստ որի՝ երկու երկրների միջև վստահությունը մեծացնող մի շարք քայլեր են արվելու։

Ցանկանում ենք, որ նման քայլերը շարունակվեն և բացեն դեպի համապարփակ խաղաղության պայմանագիրը գնացող ճանապարհը։ Մտածում ենք, որ սադրիչ քայլերով գործընթացը վնասել փորձող շրջանակները հիշյալ համաձայնության ուղերձները պիտի ընկալեն»։

Ֆիդանը շեշտել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում ապահովվելիք առաջընթացը դրական կազդի նաև Թուրքիայի և Հայաստանի կարգավորման գործընթացի վրա։

«Առավել քան երբևէ մոտ ենք տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը։ Այս հնարավորությունը լավագույնս գնահատելու համար Ադրբեջանի հետ շարունակելու են անխափան և սերտ համակարգումը»:

Աղբյուր`    trthaber.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է
17:33, 19 օգոս
Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
16:00, 18 օգոս
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
11:10, 18 օգոս
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)
Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Որո՞նք են Թուրքիայի ամենից հարուստ ու աղքատ շրջանները
Որո՞նք են Թուրքիայի ամենից հարուստ ու աղքատ շրջանները

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}