• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
06 Օգոստոս, 2025
Չորեքշաբթի 11:55
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական10:38, 14 Դեկտեմբեր 2023

Ամանորին ընդառաջ Թուրքիայում մեծանում է քրիստոնյաներին ուղղված ատելության խոսքը

Ամանորին ընդառաջ Թուրքիայում մեծանում է քրիստոնյաներին ուղղված ատելության խոսքը

Թուրքիայում գործող «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» կուսակցության (DEM) Մարդին նահանգի պատգամավոր Ջորջ Ասլանը Թուրքիայի խորհրդարանին պատգամավորական հարցեր է ուղղել` պահանջելով, որ դրանց պատասխանեն Թուրքիայի ներքին գործերի և կրթության նախարարները: 

Ասլանի հարցը վերաբերել է Թուրքիայում Սուրբ Ծննդյան տոների մոտենալուն զուգահեռ քրիստոնյաների նկատմամբ աճող ատելությանը: Նա որպես օրինակ մեջբերել է սոցցանցերում թուրք օգտատերերի կողմից տարածվող գրառումները, որոնք լի են ատելությամբ և թիրախավորում են քրիստոնյաներին:

«Թուրքիայում ապրող քրիստոնյաների նկատմամբ ատելության խոսքն ու ատելությամբ պայմանավորված հանցագործությունները ամեն տարի, հատկապես Սուրբ Ծննդյան տոներին և Ամանորին ավելի են ահագնանում»- ասել է Ասլանը:

Ապա նա հավելել է, որ վերջերս Մարդին նահանգի կրթության վարչության կողմից ուղղարկված և Նուսայբին շրջանի կրթական վարչակազմի միջնորդությամբ դպրոցների՝ «Whatsapp» սոցիալական հարթակում ունեցած խմբերում խնդրո առարկա ատելությունը ցույց տվող մի նամակ էր տարածվել:

«Ընկերնե՛ր մոտենում է Ամանորը: Մինչ Ամանոր ասող մարդասպան, բարբարոս և արյունոտ ձեռքերով ստորների երեխաները ջարդ են իրականացնում իսլամական աշխարահում, որոշ գործարար մարդիկ մեր դպրոցներում, հատկապես մանկապարտեզներում և նախակրթարաններում տոնակատարություն, ձևավորում և միջոցառումներ են անցկացնում:  Նախապես մեր բոլո կառույցներին զգուշացնենք, որ մենք Սուրբ Ծննդյան հետ կապված ոչ մի միջոցառում չենք ուզում: Խնդրեմ, զգուշացնենք նախապես, չնեղացնանք միմյանց: Որ դպրոցը, որ անի, այդ իսկ պահին շրջանի վարչության ղեկավարին, դպրոցի տնօրենին և դրա հետ կապ ունեցող ուսուցիչներին կկանչենք, կհարցնենք դրդապատճառը և կանենք այն, ինչ անհրաժեշտ է», -ասված է նամակում:

«DEM» կուսակցության պատգամավորի ուղարկված հարցերը հետևյալն են. 

1. Մարդինում Սուրբ Ծնունդ և Ամանոր նշողներին ուղղված սպառնալից և թիրախավորող խնդրո առարկա նամակը ձեր նախարարության հայտարարության մե՞ջ է ներառված:

2. Սպառնալիք և ատելություն պարունակող նամակը հրապարակած Մարդին նահանգի կրթության վարչությանն նկատմամբ արդյո՞ք սկսվել է որևէ հետաքննություն:

3. Թուրքիայի քրեական օրենսգրքի 216-րդ և 122-րդ կետերի համաձայն՝ «Ժողովրդի մի մասի դավանած կրոնի արժեքներին ուղղված նվաստացման» ու «Ատելության և անջատողականության» մեջ մեղավոր Մարդին նահանգի կրթության վարչության ղեկավարը արդյո՞ք հեռացվելու է պաշտոնից:

4. Թուրքիայում տարբեր էթնիկ և կրոնական խմբերին ուղղված ատելություն պարունակող խոսույթների և ատելությամբ պայմանավորված հանցագործությունների կանխարգելման համար ձեր նախարարության կողմից արդյո՞ք տարվում է որևէ աշխատանք:

Աղբյուր`    agos.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում փորձել են հրկիզել Սուրբ Սոֆիա տաճարը (Տեսանյութ)
15:44, 05 օգոս
Թուրքիայում փորձել են հրկիզել Սուրբ Սոֆիա տաճարը (Տեսանյութ)

Մզկիթում այրվող գիրքն ու գորգը նկատել է մի կին և սկսել բղավել։

Թուրքիան 3.000 տոննա սննդամթերք է ուղարկել Գազա
12:55, 05 օգոս
Թուրքիան 3.000 տոննա սննդամթերք է ուղարկել Գազա

Այն կարող է բավարարել 50.000 մարդու համար անհրաժեշտ մեկ ամսվա սննդային չափաբաժինը:

Թուրքիայում ոստիկանը նախ սպանել է կնոջն ու 2 երեխային, ապա` ինքնասպան եղել
13:50, 01 օգոս
Թուրքիայում ոստիկանը նախ սպանել է կնոջն ու 2 երեխային, ապա` ինքնասպան եղել

Ենթադրվում է, որ սպանությունները տեղի են ունեցել պարտքեր ունենալու դեպրեսիայի հետևանքով։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայում փորձել են հրկիզել Սուրբ Սոֆիա տաճարը (Տեսանյութ)
Թուրքիայում փորձել են հրկիզել Սուրբ Սոֆիա տաճարը (Տեսանյութ)

Մզկիթում այրվող գիրքն ու գորգը նկատել է մի կին և սկսել բղավել։

Էրդողանը Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր
Էրդողանը Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Քիր Սթարմերի հետ:

Թուրքիայում նշանակվել է ԶՈւ ԳՇ նոր պետ
Թուրքիայում նշանակվել է ԶՈւ ԳՇ նոր պետ

Այդ պաշտոնին նշանակվել է ցամաքային ուժերի հրամանատար գեներալ Սելջուք Բայրաքթարօղլուն:

Թուրքիայի հարավային հատվածում գտնվող լիճը ցամաքման եզրին է (Լուսանկարներ)
Թուրքիայի հարավային հատվածում գտնվող լիճը ցամաքման եզրին է (Լուսանկարներ)

Քոնյա քաղաքի Էբեր լճի մակարդակը կրիտիկական է: Լճին մնացել 3 տարվա կյանք:

Համաշխարահային բանկը Թուրքիային կտրամադրի 748 մլն դոլար վարկ
Համաշխարահային բանկը Թուրքիային կտրամադրի 748 մլն դոլար վարկ

Վարկը տրամադրվում է Թուրքիայի էներգետիկ համակարգի արդիականացման համար։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}