Քաղաքական16:59, 30 Նոյեմբեր 2023
Նոր մանրամասներ կործանիչների թեմայով Թուրքիա-Մեծ Բրիտանիա բանակցություններից

Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները նոր մանրամասներ են ներկայացրել թուրք-բրիտանական բանակցություններից, Իսպանիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի համատեղ արտադրության «Eurofighter Typhoon» կործանիչների ձեռքբերման հարցում։
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի ու Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի միջև կայացած հանդիպումից հայտնի է դարձել, որ Անկարան պատրաստվում է ընդհանուր առմամբ 40 միավոր «Eurofighter Typhoon» կործանիչ գնել։ Գործարքը բաղկացած կլինի երկու փուլից։ Առաջին փուլում կգնվի 20 միավոր կործանիչներ։
Նշվում է նաև, որ Թուրքիան արագացնելու է սեփական արտադրության «KAAN» կործանիչների՝ երկրի զինված ուժերի շահագործմանը հանձնելու գործընթացը։
Նշենք, որ ելնելով F-16-երի տրամադրման հարցում փակուղային իրավիճակից՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը վերջերս հայտարարել էր, որ Թուրքիան մտադիր է գնել Իսպանիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի համատեղ արտադրության «Eurofighter Typhoon» կործանիչները:
Նա նաև ընդգծել էր, որ ի տարբերություն Գերմանիայի՝ Իսպանիան և Մեծ Բրիտանիան արդեն տվել են իրենց համաձայնությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպման օրակարգում են լինելու Թուրքիայի՝ Եվորպական միությանն անդամակցելու գործընթացին վերաբերող հարցեր:

Մայիսի 5-ին Թոմաս Բարաքն Անկարայի Էսենբողա օդանավակայանում զրուցել է լրագրողների հետ:

«Ես չեմ տեսնում ոչ մի նշան, որ իրավիճակը կգնա դեպի լավը»,- հավելել է Էքրեմ Բաքին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որպես այլընտրանքային ուղիներ դիտարկվել են Հունաստանի և Բուլղարիայի օդային տարածքները:
Թուրքական մամուլում որպես պատճառ նշվում է իրանական նավթի ներկրումը:
Հարձակումն կատարած անձը ձերբակալվել է: Դեպքի հանգամանքները պարզվում են:
Ինչպես հայտնում են ոլորտի մասնագետներն ու գիտնականները, այն երկիր մոլորակի մակերևույթին կհասնի մայիսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում:
JINSA-ի զեկույցում ընդգծվել է, որ Թուրքիան կործանիչների ձեռքբերման տեսանկյունից վստահելի չէ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |