Քաղաքական11:55, 29 Նոյեմբեր 2023
Թուրքական մամուլը Հունաստանին մեղադրում է սադրանք հրահրելու մեջ

Թուրքական մամուլում լայն շրջանառություն է ստացել օրերս Հունաստանի արտգործնախարար Գիորգոս Գերապետրիտիսի հայտարարությունը` կապված Էգեյան ծովում գտնվող Լադոխերա (թուրք. Զուռաֆա) կղզու հետ:
Գերապետրիտիսը մասնավորապես նշել է, որ վերոհիշյալ կղզին հունական է, ինչն էլ թուրքական մեդիայում վրդովմունքի մեծ ալիք է առաջացրել:
Թուրքիայի ցամաքային սահմանից 15 մղոն հեռավորության վրա գտնվող այդ կղզու վերաբերյալ այդօրինակ հայտարարությունը թուրքական մեդիայում որակվել է որպես Հունաստանի կողմից իրականացվող նոր սադրանք:
Ավելի վաղ Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությանն արձագանքել էր Թուրքիայի իշխանամետ «Նոր բարօրություն» կուսակցության (Yeniden Refah Partisi) Ստամբուլի պատգամավոր Դողան Բեքինը:
«Էգեյան ծովում գտնվող Զուռաֆա կղզին Թուրքիային պատկանող տարածք է: Հունաստանի արտգործնախարարը սանձարձակ հայտարարություն է արել: Հունաստանն ինչպես մյուս 20 կղզիները, այս կղզին ևս փորձում է դասել եղած-ավարտված հարցերի շարքին»,- ասել է նա:
Նշենք, որ Թուրքիայի և Հունաստանի միջև առաջին անգամը չէ ինչ-որ կղզու հետ կապված տարաձայնություն առաջանում: Նման կղզիները թվով 21-ն են, Զուռաֆան և Կիպրոսը ներառյալ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպման օրակարգում են լինելու Թուրքիայի՝ Եվորպական միությանն անդամակցելու գործընթացին վերաբերող հարցեր:

Մայիսի 5-ին Թոմաս Բարաքն Անկարայի Էսենբողա օդանավակայանում զրուցել է լրագրողների հետ:

«Ես չեմ տեսնում ոչ մի նշան, որ իրավիճակը կգնա դեպի լավը»,- հավելել է Էքրեմ Բաքին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որպես այլընտրանքային ուղիներ դիտարկվել են Հունաստանի և Բուլղարիայի օդային տարածքները:
Թուրքական մամուլում որպես պատճառ նշվում է իրանական նավթի ներկրումը:
Հարձակումն կատարած անձը ձերբակալվել է: Դեպքի հանգամանքները պարզվում են:
Ինչպես հայտնում են ոլորտի մասնագետներն ու գիտնականները, այն երկիր մոլորակի մակերևույթին կհասնի մայիսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում:
JINSA-ի զեկույցում ընդգծվել է, որ Թուրքիան կործանիչների ձեռքբերման տեսանկյունից վստահելի չէ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |