Քաղաքական11:23, 28 Նոյեմբեր 2023
Հաքան Ֆիդանը կմասնակցի ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ժողովին

Թուրքիայի արտգործնախարարության հաղորդմամբ՝ նոյեմբերի 28-29-ը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ժողովին։
Նշվում է, որ «այն ժամանակաշրջանում, երբ շարունակվում է պատերազմը Ուկրաինայում և մարդկային ողբերգությունը Գազայում», կքննարկվեն Եվրաատլանտյան տարածաշրջանի անվտանգության իրավիճակը, զարգացումները Բալկաններում, ինչպես նաև նախատեսվում է կազմակերպել ԱԳ նախարարների մակարդակով ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի առաջին նիստը։
Ի հավելում նշվում է նաև, որ Ֆիդանը այցի ընթացքում երկկողմ հանդիպումներ կունենա որոշ գործընկերների հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Հայաստանի վարչապետը Ստամբուլում կհանդիպի Թուրքիայի նախագահի հետ։

Նուման Քուրթուլմուշի հետ Բրյուսելում են եղել նաև ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի թուրքական պատվիրակության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թերթի խմբագիր Տանձիկյանը ներկայացնում է, թե որը կարող է լինել այս «աշխատանքային այցի» օրակարգը, հատկապես, երբ տարածաշրջանը կրկին պատերազմի մեջ է Իրանի վրա Իսրայելի հարձակման պատճառով:
Աբբաս Արաղչին Ստամբուլում կմասնակցի «Իսլամական համագործակցություն» կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհդի նիստին:
Սոցցանցերի թուրքական տիրույթում տարածվել էր Շրայդերի հարցազրույցից հատված, որում նշել է, թե նախորդ օրը արձակված իրանական հրթիռներից որևէ մեկը չի անցել Իսրայելի տարածքը։
Երկու նախագահների մասնակցությամբ Քահրամանմարաշում տեղի է ունենալու երկրաշարժից հետո կառուցված «Ադրբեջանի թաղամասի» բացումը։
Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |