Քաղաքական17:10, 28 Նոյեմբեր 2023
Հունական թերթ․ «Էրդողանը պատրաստվում է ցմահ մնալ Թուրքիայի նախագահի պաշտոնում»

Հունական «Kathimerini» թերթն անդրադարձել է սահմանադրությունում և ընտրական օրենսգրքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից իրականացվելիք հնարավոր փոփոխություններին։ Եթե դրանք ի կատար ածվեն, ապա Թուրքիայի նախագահը կարող է ավելի քան 2 անգամ վերընտրվել իր պաշտոնում։
Հունական թերթն ընդգծել է, որ այդպիսով Էրդողանը ցանկանում է «ցմահ լինել Թուրքիայի նախագահ»։ Նաև նշվել է, որ Էրդողանի նպատակն է այս փոփոխություններում այլևս հույսը չդնել ազգայնականների հետ համագործակցության վրա՝ դրանով իսկ ազատվելով հավասարակշռող ուժերից։
Հոդվածում հիշեցվել է, որ Էրդողանն արդեն իսկ հանրության հետ կիսվել է ընտրական օրենսգրքում և սահմանադրությունում իր ուզած փոփոխություններով և քննադատել նախագահական ընտրություններում 50 + 1 տոկոս ձայն հավաքելու դրույթը։
Բացի այդ Էրդողանը ջանքեր է գործադրում Արևմուտքի հետ հարաբերություններն ամբողջությամբ չխզելու համար և ակնկալում է հանդիպման հրավեր ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն կողմից։
Թերթի կարծիքով՝ Էրդողանն այժմ ունի բարձր ժողովրդականություն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |