Քաղաքական16:44, 28 Նոյեմբեր 2023
Թուրքիայի և ԱՄՆ-ի F-16 կործանիչների գործարքը մնում է փակուղիում

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենն անդրադարձել է ԱՄՆ-ի և Թուրքիայի մեջ կնքված F-16 կործանիչների գործարքին:
Մասնավորապես «Ըստ Ձեզ՝ որո՞նք են այն հստակ պայմանները, որոնք կարող են նպաստել, որ ԱՄՆ-ն հաստատի Թուրքիայի՝ F-16-ի հետ կապված դիմումները» հարցին ի պատասխան Օ'Բրայենն արձագանքել է.
«Երկար ժամանակ է, ինչ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարում է, որ աջակցում է Թուրքիային F-16 կործանիչների արդիականացման հարցում: Այս պահին այլ բան ասել չեմ կարող, քան այն, որ հույս ունենք այս հարցում կգրանցվի առաջընթաց»:
Նշենք, որ ելնելով F-16-երի տրամադրման հարցում փակուղային իրավիճակից՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը վերջերս էր հայտարարել, որ Թուրքիան մտադիր է գնել Իսպանիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի համատեղ արտադրության «Eurofighter Typhoon» կործանիչները:
Նա նաև ընդգծել էր, որ ի տարբերություն Գերմանիայի՝ Իսպանիան և Մեծ Բրիտանիան արդեն տվել են իրենց համաձայնությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |