Քաղաքական12:07, 21 Նոյեմբեր 2023
Թուրքիայի արտգործնախարարը չի մասնակցել Չինաստանում Գազայի հարցի քննարկմանը

Նոյեմբերի 21-ին Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Ինդոնեզիայի, Նիգերիայի և Պաղեստինի արտգործնախարարներից և Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գլխավոր քարտուղարից կազմված պատվիրակությունը կլինի՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամ երկրներից Չինաստանում՝ Գազայում հումանիտար ճգնաժամը կանխելու նպատակով։
Նշվում է, որ հանդիպմանը պետք է նաև մասնակցեր Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, բայց չի կարողացել, քանի որ մասնկացել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պլանավորման և բյուջետային հանձնաժողովի քննարկումներին։
Չինաստանից հետո պատվիրակությունը բանակցություններ կանցկացնի ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում, իսկ հետո Անգլիայում և Ֆրանսիայում, իսկ ավելի ուշ ԱՄՆ-ում։
Ինչպես նաև նշվում է, որ Ֆիդանը չի կարողանա հանդիպել պատվիրակության հետ Մոսկվայում, քանի որ ուղեկցելու է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նախապես ծրագրված Ալժիր այցին, որի շրջանակներում կքննարկեն Գազի հետ կապված հարցեր։
Աղբյուրի նշմամբ, Ֆիդանը նոյեմբերի 22-ին Լոնդոնում և Փարիզում կհանդիպի ԻՀԿ-ի և Արաբական լիգայի երկրների արտգործնախարարների հետ, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Նոյեմբերի 11-ին Էր-Ռիյադում կայացած ԻՀԿ-ի և Արաբական երկրների լիգայի համատեղ գագաթնաժողովում Թուրքիայի կողմից ընդունված այս որոշման համաձայն՝ պատվիրակությունը նպատակ ունի կապ հաստատել ՄԱԿ-ի ԱԽ-ի երկրների ղեկավարների հետ, որոնք ազդեցություն ունեն Իսրայելում՝ ապահովելու անհապաղ զինադադար և մարդասիրական օգնության անխափան առաքում Գազա։
Հանդիպման ընթացքում կողմերը ընդգծել են, որ միջազգային հանրությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի և արդյունավետ ու հուսալի միջոցների դիմի Գազայում շարունակվող հումանիտար աղետը կանխելու համար։
Չինաստանը ստանձնել է ՄԱԿ-ի ԱԽ-ի ժամկետային նախագահությունը նոյեմբերին, և Չինաստանի արտգործնախախարը նշել է, որ խորհուրդը որոշումը ստորագրել է Չինաստանի նախագահության ժամանակ՝ կոչ անելով բոլոր կողմերին պահպանել միջազգային իրավունքը և միջազգային մարդասիրական իրավունքը և պահանջել հակամարտությունների հումանիտար դադար և մարդասիրական օգնության միջանցքների ստեղծում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդանն ու շեյխ Ալ Սանին զրույցի ընթացքում քննարկել են Գազայում հրադադարի ապահովմանն ուղղված ջանքերը:

Հայտարարության մեջ հնչել է տարածաշրջանային պատերազմի վտանգի մասին զգուշացում։

Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը նշել է, որ Իսրայելի այս հարձակումը ոչ մի օրինականություն կամ հիմնավորում չի կարող ունենալ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Իսրայելի կողմից իրանական ռազմավարական օբյեկտների վրա իրականացված հարձակման հետևանքով նավթի միջազգային շուկաներում գները զգալիորեն բարձրացել են։
Թուրքական աղբյուրների հաղորդմամբ՝ ինտերնետի արագությունը զգալիորեն նվազել է, իսկ հեռավար կապի որոշ ծառայություններում նկատվել են խափանումներ։
Քամու առաջին էլեկտրակայանը գործարկվել է 1998 թվականին՝ Իզմիրի Չեշմե շրջանում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |