Հասարակական00:17, 21 Նոյեմբեր 2023
Ամերիկյան «TESLA»-ն Թուրքիայում գործարան չի հիմնի

Էլեկտրական մեքենաներ արտադրող ամերիկյան առաջատար «TESLA» ընկերությունը, որի սեփականատերը Իլոն Մասկն է, հրաժարվել է Թուրքիայում գործարան հիմնելու ծրագրից։ Այդ մասին հայտնում է լրագրող Էմրե Օզփեյնիրջին։
Նշվում է, որ Իլոն Մասկի՝ Թուրքիա կատարած այցից հետո սկսվել էին լուրեր շրջանառվել այն մասին, թե «TESLA»-ն պատրաստվում է ներդումներ կատարել Թուրքիայում։ Լրագրողը նշում է, որ 2023-ի առաջին հինգ ամսում Թուրքիա է մատակարարվել ավելի քան 11․000 էլեկտրական մեքենա։
Լրագրողի պնդմամբ՝ «TESLA»-ն Թուրքիայում գործարան հիմնելու ծրագրեր չունի և հավելել է․ «Հույս ունեմ, որ սխալ եմ լսել և ներդրումներ կլինեն։ Բայց չմոռանանք, որ 26 տարի շարունակ Թուրքիայում ոչ մի նոր ապրանքանիշի ներդրում չի կատարվել, իսկ որոնք կատարել են, արդեն գնացել են»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։

Աֆղանստանում օրերս 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել։ Մահացածների թիվը գերազանցում է 1000-ը։

«Seltat.ru» հարթակում հրապարակվել է տուր փաթեթների վաճառքի սեպտեմբերի վիճակագրությունը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |