Քաղաքական15:54, 17 Նոյեմբեր 2023
Օզել. «Հրանտ Դինքին սպանողը Օգյուն Սամասթն է, բայց միայն այն անձը, ով ձգանն է քաշել»

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP) նորընտիր նախագահ Օզգյուր Օզելն անդրադարձել է նոյեմբերի 16-ին, Թուրքիայում հրապարակվող «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մարդասպանի ազատ արձակմանը:
Թուրքական «Halk TV»-ի եթերում Օզելը նշելով, որ ցավում է տեղի ունեցածի համար, Օգյունին անվանել է «ձգանը քաշող» և «աղավնու մարդասպան», իսկ Դինքին «աղավնի»:
«Հրանտ Դինքին սպանողը Օգյուն Սամասթն է, բայց միայն այն անձը, ով ձգանն է քաշել: Ձգանը քաշել տվողները մեզ ասում են՝ «մենք այստեղ ենք, նույնիսկ մեր մարդասպանին ենք պաշտպանում»: Օգյուն Սամասթը աղավնու մարդասպան է: Դինքն ասում էր, որ այս երկիրը աղավնիներին չի խփի, բայց խփեց»,-ասել է նա:
Բացի այդ, ընդդիմադիր կուսակցության առաջնորդը դիմել է թուրք ժողովրդին.
«Ոչ ոք թո՛ղ չվախենա, երբ մենք ասում էինք, որ բոլորս Հրանտ ենք, իզուր չէինք ասում: Մենք սպանությամբ չենք վերջանա (իրենց որքան էլ սպանեն, նրանք կշարունակեն գոյություն ունենալ-խմբ.): Այսուհետ թո՛ղ այդ խորքային կառույցը իմանա, որ մենք նրանց ծոծրակին ենք: Այսուհետ ոչ թե իրենք մեզնով, այլ մենք ենք նրանցով զբաղվելու: Եթե օրը գա ու ես այս պետության մեջ աղավինենրին սպանողներին և այդ մարդասպանի մեջքը շոյողին ու ազատ արձակողին հանգիստ չտամ, ուրեմն պատվազուրկ եմ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպման օրակարգում են լինելու Թուրքիայի՝ Եվորպական միությանն անդամակցելու գործընթացին վերաբերող հարցեր:

Մայիսի 5-ին Թոմաս Բարաքն Անկարայի Էսենբողա օդանավակայանում զրուցել է լրագրողների հետ:

«Ես չեմ տեսնում ոչ մի նշան, որ իրավիճակը կգնա դեպի լավը»,- հավելել է Էքրեմ Բաքին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որպես այլընտրանքային ուղիներ դիտարկվել են Հունաստանի և Բուլղարիայի օդային տարածքները:
Թուրքական մամուլում որպես պատճառ նշվում է իրանական նավթի ներկրումը:
Հարձակումն կատարած անձը ձերբակալվել է: Դեպքի հանգամանքները պարզվում են:
Ինչպես հայտնում են ոլորտի մասնագետներն ու գիտնականները, այն երկիր մոլորակի մակերևույթին կհասնի մայիսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում:
JINSA-ի զեկույցում ընդգծվել է, որ Թուրքիան կործանիչների ձեռքբերման տեսանկյունից վստահելի չէ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |