Իրավական09:55, 15 Նոյեմբեր 2023
Թուրքիայում Իսրայելի վարչապետի նկատմամբ քրգործ հարուցելու միջնորդություն է ներկայացվել

Նոյեմբերի 14-ին Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AK) նախկին պատգամավոր Մեթին Քյուլյունքը փաստաբաններ Մյուջահիթ Բիրինջիյի և Բուրաք Բեքիրօղլուի հետ միասին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահույի նկատմամբ «պատերազմ», «ցեղասպանություն» և «մարդկության դեմ հանցագործություն» իրականացնելու հիմքով քրգործ հարուցելու համար միջնորդություն է ներկայացրել Ստամբուլի գլխավոր դատախազություն:
Քյուլունքը և փաստաբանները նպատակ ունեն դատախազության հաստատումից հետո գործն ուղարկել մարդու իրավունքների միջազգային քրեական դատարան:
Միջնորդության մեջ նշվում է որ «սիոնիստական կառույցը» (Իսրայելը) իր երազանքների քարտեզը կյանքի կոչելու նպատակով կոտորում է նորածիններին, երեխաներին, կանանց և առհասարակ Պաղեստինի Գազայի հատվածում ապրող մարդկանց:
Պահանջվել է թե՛ Նեթանյահուի և թե՛, իրենց որակմամբ, բոլոր մեղավորների նկատմամբ դատական գործ հարուցել:
Նշվում է, որ Ստամբուլի գխավոր դատախազությունը քրգործ հարուցելու միջնորդությունն ուղարկել է Թուրքիայի արդարադատության նախարարություն:
Հիշեցնենք, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը սրվել էր հոկտեմբերի 7-ից՝ Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման կողմից Իսրայելի վրա իրականացված հարձակմամբ:
Ռազմական լայնամասշտաբ գործողությունների հետևանքով տեղեկացվում է 11.000 և ավելի պաղեստինցիների մահվան մասին:
Այս պահի դրությամբ Իսրայելի բանակը հաղորդում է, որ Գազան անցել է իրենց վերահսկողության տակ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։

Ընդդիմադիր HKP-ի առաջնորդ Նուրրուլահ Էֆե Անքութը դատապարտվել է 1 տարի 2 ամիս և 22 օր ազատազրկման։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |