• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
20 Օգոստոս, 2025
Չորեքշաբթի 02:12
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական09:59, 13 Նոյեմբեր 2023

Էրդողանը արաբական երկրների ղեկավարների հետ քննարկել է Գազայի իրավիճակը

Էրդողանը արաբական երկրների ղեկավարների հետ քննարկել է Գազայի իրավիճակը

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 11-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սաուդիան Արաբիայի մայրաքաղաք Ռիյադում հանդիպել է Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի հետ:

Էրդողանը Ռիյադ էր այցելել՝ մասնակցելու այնտեղ գումարվելիք «Իսլամական համագործակցության կազմակերպության» և «Արաբական լիգայի» համատեղ հրատապ գագաթնաժողովին:

Նշվում է, որ երկկողմ հանդիպման օրակարգում եղել է Գազայի հատվածում տիրող իրավիճակը, ինչի շրջանակներում էլ Էրդողանն ընդգծել է Իսրայելի կողմից քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքների թիրախավորման անընդունելիությունը:

Նա նաև շեշտել է, որ իսլամական երկրները խաղաղություն հաստատելու համար պիտի միասնական քայլեր ձեռնարկեն:

Էրդողանը նաև հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի հետ։ Կողմերի քննարկումների գլխավոր թեման եղել է Գազայում տիրող իրավիճակը: Այս անգամ Էրդողանը շեշտել է Իսրայելին դատապարտելու անհրաժեշտությունը՝ միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքների խախտման տեսանկյունից:

Թուրքիայի նախագահը հայտնել է նաև իր պատրաստակամությունը՝ համագործակցելու մարդասիրական օգնություն Գազա ուղարկելու առումով:

Երկկողմ հանդիպում է տեղի ունեցել նաև Սաուդիան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ Բին Սալմանի և Էրդողանի միջև: Ինչպես նախորդ հանդիպումների ընթացքում, այնպես էլ այս հանդիպմանը ևս օրակարգում եղել Գազայի շուրջ տիրող իրավիճակը:

Էրդողանը, նշելով, որ Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացվող գործողությունները ցեղասպանական են, շեշտել է հարձակումներին և ցեղասպանությանը վերջ տալու, ինչպես նաև հրադադար հաստատելու անհրաժեշտությունը: Քննարկվել են այդ համատեքստում կատարվելիք քայլերը:

Հիշեցնենք, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին սրացումները, որոնք վերաճել են ռազմական բախումների և շարունակվում են մինչ օրս, սկսվել են հոկտեմբերի 7-ին՝ Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման կողմից Իսրայելի վրա իրականացված հարձակմամբ: 

Աղբյուր`    aa.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է
17:33, 19 օգոս
Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
16:00, 18 օգոս
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
11:10, 18 օգոս
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)
Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում
Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում

Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}