Քաղաքական13:02, 08 Նոյեմբեր 2023
Թուրքիայի Խորհրդանանի նախագահը Նեթանյահույին համեմատել է Հիտլերի հետ

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը ելույթ է ունեցել «Հուլիսի 15-ի Ժողովրդավարության Հրապարակ»-ում տեղի ունեցած միջոցառման ժամանակ, որը նվիրված է եղել Օրդու նահանգի մի շարք շրջաններում նորակառույցների բացմանը:
Քուրթուլմուշը նախ իր գոհունակությունն է հայտնել նահանգապետարանի բոլոր աշխատակիցների կատարված աշխատանքների համար, ապա անդրադարձել Թուրքիայի Հանրապետության 1-ին 100-ամյակին և արդեն 2-րդ 100-ամյակի ընթացքում կատարվելիք քայլերին:
«Մենք բազմաթիվ դժվարությունների միջով անցանք հանրապետության 1-ին հարյուրամյակին: Հիմա մեր հանրապետության 2-րդ դարում ենք: Երկրորդ հարյուրամյակում մեր առջև նոր նպատակներ ենք դնելու»,- ասել է նա:
Քութուլմուշը խոսել է նաև Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակից՝ տեղի ունեցողը անվանելով կոտորած, որն իրականացվում է Իսրայելի կողմից:
«Այսուհետ, այդ կոտորածին աջակցող բոլոր ընկերությունների ապրանքները չենք գնելու և չենք թողնելու, որ գնեն»,-հավելել է նա:
Բացի այդ, Թուրքիայի խորհրդարանի նախագահը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահույին համեմատել է Գերմանիայի Ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի հետ:
««Մենք աշխարհը կառավարելու ենք մինչև դատաստան» կարծողները Հիտլերի պես ընդմիշտ վերանալու են: Նեթանյահուն էլ, այդ բռնակալներն էլ ընդմիշտ վերանալու են»,-ասել է Քուրթուլմուշը:
Հիշեցնենք, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին սրացումների (հոկտեմբերի 7-ից ի վեր) արդյունքում սպանվել է ավելի քան 10.000 պաղեստինցի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |