Քաղաքական14:52, 06 Նոյեմբեր 2023
13 տարի անց Թուրքիայի գլխավոր ընդդիամդիր ուժը ունի նոր առաջնորդ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) նոր նախագահ է ընտրվել Օզգյուր Օզելը։ Նախկին ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն կուսակցության համագումարում կայացած ընտրություններում պարտվել է։ Քվեարկության երկու փուլերի արդյունքներով նախագահ է ընտրվել Մանիսա նահանգից Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Օզգյուր Օզելը: Քըլըչդարօղլուն հավաքել է 664, իսկ Օզելը` 682 ձայն։
Մասնագիտությամբ դեղագործ 49-ամյա Օզելը հայտարարել է, որ մտադիր է կենտրոնանալ 2024-ի մարտի 31-ին նախատեսված ՏԻՄ ընտրությունների վրա։
Նա նշել է, որ առաջին այցը կկատարի երկրաշարժից տուժած Հաթայ նահանգ, իսկ արդեն երկուշաբթի հանդիպումներ կունենա կուսակցության ներկայացուցիչների հետ՝ գալիք ընտրություններում մշակելու նոր ռազմավարություն։
74-ամյա Քըլըչդարօղլուն կուսակցությունը գլխավորում էր դեռևս 2010 թվականից։ Նա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակիցն էր 2023 թվականի մայիսին կայացած նախագահական ընտրություններում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |