Քաղաքական11:13, 06 Նոյեմբեր 2023
Թուրքիայում բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարները փորձել են ներխուժել Ինջիլիք ռազմաբազա

Թուրքիայի Ադանա նահանգում տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ի աջակցություն Պաղեստինի։ Ակցիայի ժամանակ ցուցարարները փորձել են ներխուժել Ինջիրլիքի ռազմաբազա, որտեղ տեղակայված է ամերիկյան զորակազմ։ Թուրքիայի անվտանգության մարմինները ցուցարարների դեմ կիրառել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։
Բողոքի ակցիա է իրականացվել նաև Թուրքիայի Մալաթիա նահանգում, որտեղ գտնվում է Թուրքիայի ու ԱՄՆ-ի կողմից համատեղ օգտագործվող Քյուրեջիք օդային ռազմաբազան։ Տեղի անվտանգության աշխատակիցները նույնպես կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկել։
Նշյալ բողքի ակցիաների ընթացքում տուժածներ չկան։
Թուրքիայի արտգործնախարարությունը ավելի վաղ հայտնել էր, որ Իսրայելի կողմից Գազայում իրականացվող ռազմական գործողության առնչությամբ խորհրդակցություններ անցկացնելու համար հետ է կանչում Իսրայելից իր դեսպանին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |