Իրավական12:44, 03 Նոյեմբեր 2023
Նյու Յորքի քաղաքապետը մեղադրվում է Թուրքիայից կաշառք ստանալու մեջ

ԱՄՆ-ի հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննություն է անցկանում պարզելու` արդյոք Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը ընտրական քարոզարշավի ընթացքում անօրինական նվիրատվություններ է ստացել Թուրքիայից, թե ոչ։ Նշվում է, որ Ադամսը հայտնի է Թուրքիայի հետ սերտ հարաբերություններով և համարվում է Թուրքիա ամենաշատ այցելող քաղաքապետը։ Ինչպես նաև հիշատակվում է, որ փետրվարի 6-ին Քահրամանմարաշում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո նա այցելել է Թուրքիա և ասել․ «Դուք իմ ընկերներն ու եղբայրներն եք»։
Հետաքննությանն անդրադարձել է «New York Times» պարբերականը և նշել է, որ Էրիկ Ադամսի ընտրական քարոզարշավի պատասխանատու Բրիաննա Սագսի տունը խուզարկվել է, իսկ նա էլ հարցաքննվել է կոռուպցիայի հետաքննության շրջանակներում։ Նշվում է, որ Սագսը 2021-ին Ադամսի ընտրական քարոզարշավի համար հավաքել էր ավելի քան 18 մլն դոլար նվիրատվություն։
Հիշեցնենք, որ նախկինում հետաքննություն էր սկսվել Ադամսի մերձավորների նկատմամբ և նրանց մեղադրանք էր առաջադրվել նվիրատվություններ հավաքելու, դրանք անօրինական կերպով օգտագործելու մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։

Ընդդիմադիր HKP-ի առաջնորդ Նուրրուլահ Էֆե Անքութը դատապարտվել է 1 տարի 2 ամիս և 22 օր ազատազրկման։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |