Քաղաքական14:41, 03 Նոյեմբեր 2023
Էրդողանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Աստանայում Թյուքական պետությունների կազմակերպության 10-րդ գագաթնաժողովում ունեցած ելույթում անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին։
«Համաշխարհային մարտահրավերների դեմ մեր պայքարում մեր ամենակարևոր ուժը Թյուքական աշխարհի միասնությունը, համախմբվածությունը և համերաշխությունն է։ Այս ճշմարտությունը տեսել և շարունակում ենք տեսնել վերջերս հանդիպած բազում իրադարձություններում»,-ասել է Էրդողանը։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիային և դրա շուրջ վերջին զարգացումներին, Էրդողանը հայտնել է, որ այդ գործողությունները ուրախություն են պատճառում իրենց։ «Այպիսով մենք մեկ քայլ ավելի մոտ ենք տարածաշրջանում մնայուն խաղաղությանը և մեր ամենամեծ ցանկությունն է, որ գնահատվի բացվող հնարավարության պատուհանը։ Կարևոր է, որ Հայաստանը կատարի Ադրբեջանի նկատմամբ ստանձնած պարտավորությունները»,- նշել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահի խոսքով, մեծ կարևորություն ունի Ադրբեջանի «արևմտյան շրջանների» և Նախիջևանի միջև կապը տրանսպորտային ուղղով կյանքի կոչելը։ Նրա պնդմամբ, այդ ուղղու բացումը լրջորեն կնպաստի տարածաշրջանի երկրների բարօրությանը, իսկ Թուրքիան էլ կկապի Կենտրոնական Ասիային՝ «պապենական հայրենիքին» և այս գործընթացը հաջող ավարտին հասցնելու համար՝ որպես թյուրքական աշխարհ պետք է շարունակվի աջակցությունը Ադրբեջանին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |