Իրավական10:17, 01 Նոյեմբեր 2023
Թուրքիայի փաստաբանների միությունը մտադիր է դատի տալ Իսրայելին

Թուրքիայի փաստաբանների միության (TBB) նախագահ Էրինչ Սաղքանը թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում անդրադարձել է պաղեստինա-իսրայելական հակամարտությանը։
Սաղքանը նշել է, որ Իսրայելը պատերազմական հանցագործություններ է իրականացնում Պաղեստինում՝ այդպիսով խախտելով մարդու իրավունքների միջազգային նորմերը։
Նա, ընդգծելով տեղի ունեցողի անընդունելի լինելու փաստը, գործակալության թղթակցին հայտնել է, որ միությունը մտադիր է պատերազմական հանցագործություններ իրականցնելու հիմունքներով դատական հայց ներկայացնել Իսրայելի դեմ միջազգային քրեական դատարան։
«Պաղեստինում բացահայտ կերպով պատերազմական հանցագործություն է իրականացվում։ Այդ ընկալման մեջ տեղ է գտնում հիվանդանոցի հրթիռակոծումը։ Հիվանդանոցի հրթիռակոծումը հարձակում է, որին պետք է գնահատական տա Միջազգային քրեական դատարանը»։
Սաղքանն ուշադրություն է հրավիրել նաև այն փաստի վրա, որ Իսրայելը շարունակում է թիրախավորել քաղաքացիական ենթակառուցվածքները։
«Միջազգային դերակատարները պետք է անհապաղ գործի անցնեն»,-հավելել է նա։
Հիշեցնենք, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին սրացումները, որոնք վերաճել են մինչ օրս շարունակվող լայնամասշտաբ ռազմական գործողությունների, սկսվել են հոկտեմբերի 7-ին՝ Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման կողմից Իսրայելի վրա իրականացված հարձակմամբ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |