Ռազմական11:18, 31 Հոկտեմբեր 2023
Մեթյու Միլլեր․ «Թուրքիան ՆԱՏՕ-ի արժեքավոր դաշնակիցն է»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպություն չէ» հայտարարությունից հետո որոշ սենատորներ հանդես էին եկել Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու կոչով։ Դրան ի պատասխան՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտնել է, որ չնայած այս հարցի վերաբերյալ կարծիքների տարբերությանը, Թուրքիան ՆԱՏՕ-ի արժեքավոր դաշնակիցն է։
Պետդեպի խոսնակի ընդգծմամբ, սա առաջին անհամաձայնությունը չէ Թուրքիայի ղեկավարության հետ և Թուրքիան դեռ դիտարկվում է որպես ՆԱՏՕ-ի արդյունավետ և կառուցողական դաշնակից։
Անդրադառնալով Էրդողանի հիշյալ հայտարարությանը, Միլլերը նշել է, որ իրենց գնահատականը հստակ է և ՀԱՄԱՍ-ն իսկական ահաբեկչական կազմակերպություն է։
Միլլերի խոսքով, ԱՄՆ-ը շարունակելու աշխատել Անկարայի հետ դաշինքի ամրապնդման ուղղությամբ։ Նա նաև հիշեցրել է, որ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու արձանագրությունն ուղարկվել է Թուրքիայի Ազգային Մեծ Ժողով։
«Մենք ՆԱՏՕ-ի ուժեղացման համար անհամբերությամբ սպասում ենք նրանց (Թուրքիայի) հետ համագործակցությանը և այդ ամրապնդմանն ուղղված ջանքերը նաև ներառում են Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության արագ իրականացումը»,-հավելել է Միլլերը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Անկարայում ընդունել է Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրային։

Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրված են մասնավորապես «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |