• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
08 Հունիս, 2025
Կիրակի 23:33
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական11:10, 26 Հոկտեմբեր 2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է իր այցը Իսրայել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է իր այցը Իսրայել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 24-ին «Արդարություն և զարգացում»  կուսակցության (ԱԶԿ-AKP) խմբային ժողովի ընթացքում, անդրադառնալով պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին սրացմանը, շարունակել է հայտարարություններ անել հակահրեական քննադատական հռետորաբանությամբ:

Էրդողանը, խոսելով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահույի մասին, ասել է. «Ես իմ կյանքում մեկ անգամ եմ սեղմել այդ Նեթանյահու կոչված մարդու ձեռքը: Մեր տանը, «Türkevi»-ում (Թուրքական տունը՝ Թուրքիայի ներկայացուցչությունը, որը գտնվում է Նյու Յորքում): Մենք լավ նպատակներ ունեինք, բայց մեր լավ նպատակները նա չարաշահեց»:

Ապա հավելելով, որ Իսրայել մեկնելու ծրագիր ունեին, ասել է. «Չեղարկու՛մ եմ, չե՛նք գնալու»:

Թուրքական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ այս ժողովից քիչ անց Էրդողանը որոշում է կայացրել դադարեցնել Մերձավոր Արևելքում Իսրայելի հետ էլեկտրաէներգիայի որոնման և Եվրոպա գազամատակարարման ծրագրերը:

Էներգետիկայի և բնական հանածոների նախարարության աղբյուրներից ստացված ինֆորմացիայի համաձայն՝ Մերձավոր Արևելքում իրականացվող բնական գազի որոնման աշխատանքների և գազի խողովակների շուրջ տարվող աշխատանքների հետ կապված քննարկումներ ունենալու նպատակով Իսրայել պլանավորված այց է ունեցել նաև գերատեսչության ղեկավար Ալփարսլան Բայրաքթարը, ով ևս չեղարկել է իր այցն Իսրայել:

Նշենք, որ մի քանի շաբաթ առաջ էր Էրդողանը Նյու Յորքում անկացված «ՄԱԿ գլխավոր ասամբելայի գագաթնաժողով»-ի ընթացքում հայտարարել, որ Իսրայելի հետ էներգիայի հորատման աշխատանքներ է սկսելու:

Նույն գագաթնաժողովի ընթացքում էր հայտարարել նաև, որ ոչ միայն Թուրքիայի, այլ  միարժամանակ նաև Եվրոպայի ուղղությամբ են սկսելու գործարկել էլեկտրահաղորդման գծերը: 

Էրդողանն ավելի վաղ Իսրայելին համարել էր ոչ թե պետության, այլ խմբավորման պես գործող երկիր, իսկ Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորմանն անվանել էր ազատագրական և մոջահեդներից (իսլամում սրբազան պատերազմի մարտիկներ) բաղկացած խումբ, որոնք փրձում են պաշտպանել իրենց հողերը՝ փաստացի արդարացնելով նրանց գործողությունները:  

Աղբյուր`    memurlar.net

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում ավտոբուս է կողաշրջվել. կա զոհ ու ավելի քան 20 վիրավոր
12:24, 06 հուն
Թուրքիայում ավտոբուս է կողաշրջվել. կա զոհ ու ավելի քան 20 վիրավոր

Վիրավորները հոսպիտալացվել են մոտակա հիվանդանոցներ, սկսվել է հետաքննություն։

Թուրքիան ընտրվել է ՄԱԿ տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ
16:15, 05 հուն
Թուրքիան ընտրվել է ՄԱԿ տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ

Նորընտիր անդամները պաշտոնը կստանձնեն 2026 թվականի հունվարի 1-ից։

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
15:18, 05 հուն
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր, պայմանավորվել շարունակել երկխոսությունը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}