Տարածաշրջան11:20, 24 Հոկտեմբեր 2023
«3+3» ձևաչափով հաջորդ հանիպումը կկայանա Թուրքիայում

Իրանի մայրաքաղաք Թեհրանում կայացած «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի հանդիպմանը ներկա են գտնվել Իրանի, Ռուսաստանի, Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները։ Հանդիպմանը չի մասնակցել Վրաստանը և նշվել է, որ հետագա հանդիպումները բաց են Վրաստանի մասնակցության համար։
Հանդիպումից հետո հրապարակվել է համատեղ հայտարարություն, որտեղ նշվում է, որ տարածաշրջանում անվտանգության և համագործակցության մթնոլորտի բարելավման և ուժեղացման նպատակով «3+3» ձևաչափը կկրի շարունակական բնույթ։ Նշվում է, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում, իսկ հստակ ժամկետների մասին կտեղեկացվի դիվանագիտական խողովակների միջոցով։
Մասնավորապես հայտարարվել է, որ վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության, հաստատված սահմանների անձեռնմխելիության, սպառնալիքի կամ ուժի կիրառման կանխարգելման և մարդու իրավունքերի հարգման միջոցով։
Հատկապես շեշտվել է տնտեսական համագործակցության դրական դերը փոխադարձ վստահության ամրապնդման, ազգերի բարօրության և տարածաշրջանի կայունության ապրապնդման գործում, ինչպես նաև կարևորություն է տրվել կրթության, գիտության, զբոսաշրջության, սպորտի և մշակույթի ոլորտներում մշակութային համագործակցության և համատեղ իրականացվող ծրագրերին։
Ինչպես նաև որշում է կայացվել տարածաշրջանի կայուն խաղաղության և տնտեսական զարգացման ապահովման համար ամրապնդել եկկողմ և բազմակողմ խորհրդատվություններն ու փոխգործակցությունները։
Բացի վերոնշյալ թեմաներից հանդիպան ընթացքում կողմերն անդրադարձել են Գազայի հատվածում տիրող իրավիճակին և շեշտել, որ անհապաղ խպետք է դադարեցվեն անմեղ քաղաքացիների թիրախավորումը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։

Ըստ Քուրթուլմուշի՝ անկասկած է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը միևնույն ժամանակ վերջ է դրել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |