Ռազմական16:48, 24 Հոկտեմբեր 2023
Թուրքիան և ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը զորավարժություն են անցկացրել

Ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում (ՀԿԹՀ) Թուրքիայի հետ համատեղ որոնողափրկարարական զորավարժություն է անցկացրել: Խաղարկվել է լեռնային հատվածում ընկած ինքնաթիռից վիրավորների տարհանման սցենարը:
Զորավարժությանը հետևել են ՀԿԹՀ-ի անվտանգության ուժերի հրամանատար գեներալ-մայոր Օսման Այթաչը, Լողափի անվտանգության հրամանատար կոնտր-ադմիրալ Ահմեդ Քենդիրը և մի շարք այլ զինվորականներ:
Շուրջ 1.5 տևած զորավարժությանը ներկա են գտնվել նաև Ադրբեջանի, Ջիբութիի, Ֆիլիպինների, Կոսովոյի, Կատարի, Լիբիայի և Պակիստանի զինվորական դիտորդները:
Նշենք, որ հիշյալ զորավարժությունն ինքնահռչակ ՀԿԹՀ-ում անկացվում է ամեն տարի (սա 19-րդն է): Այն նվիրված է 1974-ի հուլիսի 21-ին՝ Թուրքիայի կողմից Կիպրոս ներխուժման ընթացքում խորտակված «TCG Kocatepe» նավում մահացած Ջաներ Գյոնյելի անունով լեյտենանտի հիշատակին: Նրա կինը ևս հետևել է զորավարժությանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Անկարայում ընդունել է Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրային։

Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրված են մասնավորապես «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |