Քաղաքական14:39, 23 Հոկտեմբեր 2023
Ֆիդան. «Մենք երբեք թույլ չենք տա, որ պաղեստինցիների տառապանքները շարունակվեն»

Օրերս Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Եգիպտոսում ելույթ է ունեցել «Գազայում առկա զարգացումները, Պաղեստինի հայցի ապագան և խաղաղության գործընթացը» թեմայով գումարված նախագահների ու վարչապետների գագաթնաժողովին:
Ֆիդանը հայտարարել է, որ ներկայումս վարվող քաղակաքանության արդյունքում պաղեստինա-իսրայելական հակամարտությունը չի կարող լուծվել:
Ապա հավելել է, որ Իսրայելը խախտում է մարդու իրավունքները և որ նա պետք է հարգանք ցուցաբերի Երուսաղեմում և Մեսջիդի Աքսայում գտնվող մուսուլմանական ու քրիստոնեական սրբատեղիների նկատմամբ:
Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է նաև, որ Իսրայելն իր քայլերով ոտնահարում է պաղեստինցիների իրավունքները:
«Դա անում է ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում կամ այդ դիմակի ներքո: Մենք դրան ասում ենք՝ երբեք: Թե՛ պաղեստինցիների և թե՛ մեկ ուրիշի համար»:
Բացի այդ Ֆիդանն ընդգծել է, որ վերոհիշյալ ճգնաժամի շարունակության դեպքում կարող են գլոբալ հետևանքների ականատես լինել:
«Սակայն մենք տևական խաղաղություն ենք ուզում: Իսկական պատմական ժամանակներում ենք ապրում: Մենք երբեք թույլ չենք տալու, որ պաղեստինցիների տառապանքները շարունակվեն»:
Նա նաև հիշեցրել է խնդրի լուծման վերաբերյալ Թուրքիայի տեսակետի մասին. «Խաղաղության գործընթացը կարելի է սկսել 2 պետության ստեղծմամբ»:
Հիշեցնենք, որ Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորումը հոկտեմբերի 7-ին էր հարձավել Իսրայելի վրա, ինչն էլ վերաճելով լայնամասշտաբ ռազմական գործողությունների, շարունակվում է մինչ օրս:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |