Քաղաքական17:16, 20 Հոկտեմբեր 2023
Պնդում կա, որ Եգիպտոսում Էրդողանի մասնակցությամբ խաղաղության գագաթնաժողով է անցկացվելու

Թուրքական մամուլում լայն շրջանառություն է գտել եգիպտական մեդիայում տարածվող պնդումներն այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցելու է հոկտեմբերի 21-ին Եգիպտոսում տեղի ունենալիք «Գազայի խաղաղության միջազգային գագաթնաժողովին»:
Նշվում է, որ նման գագաթնաժողովի անցկացման մասին տեղեկություններ է տարածել եգիպտական մամուլում հավաստի տեղեկությունների հրապարակմամբ հայտնի «Al-Masry Al-Youm» թերթը:
Պնդման համաձայն՝ Էրդողանից բացի գագաթնաժողովին մասնակցելու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Կատարի, Հունաստանի, Պաղեստինի, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ), Բահրեյնի, Քուվեյթի, Սաուդիան Արաբիայի, Իրաքի, Իտալիայի և Կիպրոսի Հանրապետության առաջնորդները:
Թուրքիան դեռևս պաշտոնապես ո՛չ հաստատել և ո՛չ էլ հերքել է տարածվող լուրերը:
Հիշեցնենք, որ մինչ հոկտեմբերի 17-ի՝ Իսրայելի կողմից Պաղեստինի Գազայի շրջանում գտնվող «el-Ehli Baptist» հիվանդանոցի հրթիռակոծումը, պլանավորվում էր պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին սրացումներին վերջ տալու շուրջ ԱՄՆ-ի, Եգիպտոսի, Պաղեստինի և Հորդանանի մասնակցությամբ քառակողմ բանակցություններ անցկացնել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |