Հասարակական11:29, 19 Հոկտեմբեր 2023
Թուրքիայի 81 նահանգների մզկիթներում աղոթք է հնչել Պաղեստինի ժողովրդի համար

Իսրայելի կողմից Գազայի հատվածի «el-Ehli Baptist» հիվանդանոցի հրթիռակոծումից հետո Թուրքիայում սկսվել են լայնածավալ բողոքի ակցիաներ։ Դրանց մասնակցել են հարյուր հազարավոր ցուցարարներ։ Թուրքիայի 81 նահանգների բոլոր մզկիթներում՝ շուրջ 90․000 մզկիթում աղոթք է հնչել Պաղեստինի ժողովրդի համար։
Բողոքի ակցիաների ընթացքում ցուցարարները հավաքվել են Ադանայում ԱՄՆ հյուպատոսության շենքի առջև՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու։ Ցույցերն ուղեկցվել են անկարգություններով, ինչի արդյունքում ոստիկաններից մեկը վիրավորվել է։
Ցուցարարները Պաղեստինի դրոշներով վանկարկել են «Մարդասպան Իսրայել» և հույս հայտնել, որ ՀԱՄԱՍ-ի «Աքսայի ջրհեղեղ» օպերացիան կհաղթի Իսրայելին։
Նշվում է նաև, որ ցույցերի ընթացքում ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ։ Հայտարարվել է, որ ցույցերի ընթացքում սրտի կաթվածից մահացել է 1 մարդ, 5 հոգի ձերբակալվել է և ընդհանուր առմամբ տուժել է 63 մարդ, որոնցից 43-ը ոստիկաններ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։

Աֆղանստանում օրերս 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել։ Մահացածների թիվը գերազանցում է 1000-ը։

«Seltat.ru» հարթակում հրապարակվել է տուր փաթեթների վաճառքի սեպտեմբերի վիճակագրությունը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |