Քաղաքական10:36, 18 Հոկտեմբեր 2023
ԻՀԿ. «Իսրայելի կողմից հիվանդանոցի հրթիռակոծումը պետական մակարդակով ահաբեկչություն է»

Իսլամական համագործակցության կազմակերպությունը (ԻՀԿ) հոկտեմբերի 17-ին Իսրայելի կողմից Պաղեստինի Գազայի շրջանում գտնվող «El-Ehli Baptist» հիվանդանոցի ուղղությամբ իրականացված հարձակումը քննադատող հաղորդագրություն է տարածել:
Հաղորդագրության մեջ Իսրայելի հարձակումը որակվել է որպես պետական մակարդակով իրականացված ահաբեկչություն:
«Այս հանցագործությունը կազմակերպված պետական ահաբեկչություն է, որն արժանի է պատասխանատվության և պատժի»:
Բացի այդ ԻՀԿ-ն վերոհիշյալ գործողությունը որակվել է որպես պատերազմական և մարդկությանն դեմ իրականացված հանցագործություն:
Նշենք, որ նախնական տվյալներով, հոկտեմբերի 17-ին Իսրայելի կողմից հիվանդանոցի հրթիռակոծման հետևանքով մահացել է 500 մարդ:
Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը սրվել էր հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման կողմից Իսրայելի ուղղությամբ ձեռնարկված լայնամասշտաբ հարձակումից հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |