Քաղաքական09:15, 17 Հոկտեմբեր 2023
Թուրքիայի և Հունաստանի նախագահները քննարկել են պաղեստինա-իսրայելական բախումները
Հոկտեմբերի 16-ին Թուրքիայի նապագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի նախագահ Կիրյակոս Միցոտակիսի հետ:
Թուրքիայի հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Իսրայելի և Պաղեստինի միջև տեղի ունեցող բախումներին ու մասնավորապես տարածաշրջանում մարդու իրավունքների խախտումներին վերաբերող հարցեր:
Էրդողանը նշելով, որ հիշյալ հակամարտությունը տարածաշրջանի և ամբողջ աշխարհի վրա կարող է շատ վատ հետևանքներ ունենալ, ընդգծել է, որ Թուրքիան շարունակելու է գործունեություն ծավալել հիշյալ հակամարտությանը վերջ տալու համար:
Նա նաև անհրաժեշտ է համարել, որ նաև աշխարհը ուղերձներ հղի և ջանքեր գործադրի այդ առումով:
«Ոչ թե աճող արձագանքները, այլ նվազող քայլերը մեկ պահ առաջ ավելացնելն է ճիշտ»,-ասել է Թուրքիայի նախագահը:
Հիշեցնենք, որ Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորումը հոկտեմբերի 7-ին էր լայնամասշտաբ հարձակման անցել Իսրայելի ուղղությամբ: Ինչից հետո հայտարարվել էր երկուստեք ռազմագործողության իրականացման մասին:
Այժմ Իսրայել պատրաստվում է իրականացնել ցամաքային ռազմագործողություն, ինչի համար հորդորել էր Գազայի բնակչությանը հյուսիսից տեղափոխվել քաղաքի հարավային շրջաններ:
Բախումների հետևանքով Իսրայելը հայտնում է 1400, իսկ Պաղեստինը 2750 մարդու մահվան մասին: Վիրավորների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 11.000, որից միայն 9.750-ը վիրավորվել են Պաղեստինում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |