Քաղաքական10:17, 17 Հոկտեմբեր 2023
Թուրքիայի պաշտպանության նախարարը եղել է Կոսովոյում
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հոկտեմերի 16-ին եղել է Կոսովոյում:
Գյուլերը դիմել է Կոսովոյի Սուլթան Մուրադի զորանոցի թուրքական ներկայացուցչական պատվիրակության նախագահության հովանու ներքո ծառայություն իրականացնող թուրք զինվորներին:
Նա թուրք զինվորականների հետ ընթրել է, ապա շնորհակալություն հայտնել իրենց ծառայության համար:
Գյուլերն իր խոսքում Կոսովոյին, չնած նրան, որ սահմանակից պետություններ չեն, համարել է հարևան երկիր և հայտարարել, որ մտադիր են Կոսովոյի հետ շարունակելու իրենց համագործակցությունը մշակույթի, պաշտպանության և անվտանգության ու այլ ոլորտներում:
Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտնել է իր գոհունակությունը Կոսովոյում գտնվելու առթիվ, հիշեցրել, որ թուրք զինվորները Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) որոշումների և Հյուսիսատլանտյան դաշինիքի (ՆԱՏՕ) հովանու ներքո խաղաղության աջակցման և պաշտպանության առաքելության շրջանակներում Կոսովոյում տեղակայվել են 1999-ին:
Գյուլերը նաև հայտարարել է, որ Թուրքիան կողմնակից է խաղաղությանը և աշխարհում առկա խնդիրների երկխոսության միջոցով լուծմանը:
Հիշեցնենք, որ 2008թ. փետրվարի 17-ին էին Կոսովոյի ալբանական իշխանությունները հռչակել երկրամասի անկախությունը, որն անմիջապես ճանաչվել էր ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ աշխարհի այլ առաջատար երկրների կողմից:
Սակայն այն մինչ օրս չի ճանաչել Սերբիան: 2009թ. դեկտեմբերին Սերբիան դիմել էր ՄԱԿ-ի Միջազգային դատարան` Կոսովոյի անկախության հռչակման իրավական համապատասխանության հարցը քննելու հայցով: 2010թ. հուլիսի 22-ին Միջազգային դատարանը որոշում էր կայացրել, որ Կոսովոյի անկախության հռչակագիրը չի հակասում միջազգային իրավունքի նորմերին:
Այնուամենայնիվ Սերբիան շարունակել էր պնդել, որ Կոսովոն մնում է իր տարածքի անքակտելի մասը:
ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ Ռուսաստանը եւ Չինաստանը համերաշխություն էին հայտնել Սերբիային, իսկ ԵՄ-ը եւ ԱՄՆ-ը ողջունել դատարանի վճիռը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |